Երբ ռմբակոծվում ու սպանվում էին Արցախի խաղաղ բնակիչները, Թուրքիան չէր մտահոգվում, հիմա դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով` «…Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»:
Երբ Արցախի 120.000 հայեր, իր կրտսեր եղբայր Ալիևի ջանքերով, իննը ամիս շարունակ զրկված էին հացից, պարենամթերքներից ու գազից` Թուրքիան չէր մտահոգվում մարդու իրավունքներով: Երբ անխնա ռմբակոծվում ու սպանվում էին Արցախի խաղաղ բնակիչները, իսկ հետո ցեղասպանությունից փրկվելով բռնի տեղահանվում իրենց հայրենիքից` կրկին ոչ մի մտահոգություն: Հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



