Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որպեսզի գոնե կալանքի միջոցով «պատժվեն»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն «բարի ավանդույթ» է դարձել, որ ընդդիմադիրները, ընդդիմախոսները, երբ որևէ թեթև քայլ են կատարում, առերևույթ չնչին զանցանք են թույլ տալիս կամ նույնիսկ մի թթու խոսք են ասում իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին, անմիջապես քրեական վարույթ է նախաձեռնվում և իրավական գործընթաց սկսվում տվյալ անհատի նկատմամբ։ Ավելին, 2018 թվականից սկսյալ կալանավորումը դարձել է Նիկոլ Փաշինյանի սիրելի գործիքակազմը. ըստ իրավաբանների, 2018-2023 թվականներին աննախադեպ քանակով է կիրառվել փախանման այդ միջոցը, մեծամասամբ՝ քաղաքական ենթատեքստով գործերով: Խոսքը թե՛ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին է, թե՛ տարբեր ակցիաների ժամանակ ընդդիմադիրների բերման ենթարկելու, ապա և կալանավորելու, թե՛ սոցցանցային գրառումների մասին:

Վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին ևս իշխանությունների «սրտի դատավորները» մեծ հաճույքով փախանման միջոց են ընտրում կալանքը կամ երկարացնում են նախկինում արդեն տրված կալանքի ժամկետը։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ ոչ քիչ դեպքերում ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ են սոցցանցերում հայհոյել, բռնության կոչեր արել, վիրավորել, նույնիսկ ակնհայտ բռնություն կիրառել, այդ թվում՝ առողջությանը վնաս պատճառելով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ հայտնի են եղել, թե ովքեր են դրանց իրականացնողները, սակայն, այդուհանդերձ, այդ դեպքերով անգամ ձերբակալություն չի եղել։ Դրա վառ օրինակը բոլորովին վերջերս Արթուր Չախոյանի հետ կապված հայտնի միջադեպն էր, երբ նրա կյանքին ակնհայտ սպառնացող անձը չձերբակալվեց։

Սրան գումարենք այն հանգամանքը, որ ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների ժամանակ բռնարարք կատարած որևէ ոստիկան առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության։ Փոխարենը, հարյուրավոր անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, իսկ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամաչափ ուժ: Այդ օրերի ընթացքում բազմաթիվ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվել է, մի քանի տասնյակ անձինք կալանավորվել են: Արդյունքում, ինչպես շատ փաստաբաններ են նշում, ՔԿՀ-երում ուղղակի տեղ չկա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը կալանքը դարձրել է պատժի միջոց, նորություն չէ. այդ մասին պարբերաբար բարձրաձայնում են ոլորտի մասնագետները:

Դրա համար նշվում են տարբեր պատճառներ: Դրանցից ամենահիմնականը, մեր ունեցած տեղեկություններով, վերաբերում է հետևյալին. իշխանությունները հիանալի հասկանում են, որ երբ ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ կարված այդ «գործերը» հասնեն դատարան, իսկույն պարզ է դառնալու, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը սարքված է, այդ գործերը փլուզվելու են, իսկ «մեղադրյալներն» արդարացվելու են: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդուրժել, որ իր ընդդիմախոսները մնան անպատիժ, ուստի մեծամասնության նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքը, որպեսզի գոնե այդ երկու կամ չորս ամիսը նրանց համար համարվի պատիժ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն