Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղան երկու շաբաթ չգնաց դպրոց ու նրան այցելեցին դասարանցիները․ այն ինչ եղավ հետո, կվերականգնի Ձեր հավատն առ մարդկայնություն

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երբեմն ճակատագիրն անարդարացի ու դաժան է թվում, բայց դա միայն թվացյալ է։ Իրականում, Աստծո նախախնամության իմաստը պետք է կարողանալ բացահայտել, բացատրել ու հասկանալ։ Երբեմն լինում են իրադարձություններ, որոնց պատճառով մենք ըմբոստանում ենք երկնքի դեմ, բայց միայն ժամանակը կարող է ցույց տալ դրանց իրական իմաստը։ Հրաշքներ լինում են, ու այդ հրաշքներում կարևոր դեր ենք խաղում նաև մենք՝ մարդիկ՝ պահի տակ նեցուկ կանգնելով մեր մերձավորին։ Սա հենց այդպիսի մի պատմություն է մարդու ու մարդկանց մասին։
Մոսկովյան մի դպրոցում սովորող աշակերտներից մեկն անսպասելիորեն դադարեց հաճախել դասերին։ Մեկ շաբաթ չեկավ, երկրորդը... Լյովան հեռախոս չուներ, ու նրա դասարանցիները, ուսուցչի խորհրդին հետևելով, որոշեցին այցելել նրանց տուն։ Դուռը բացեց Լյովայի մայրիկը։ Նա շատ տխուր տեսք ուներ։ Երեխաները բարևեցին նրան ու ամաչելով հարցրեցին.
- Ինչո՞ւ Լյովան դպրոց չի գալիս։
Մայրը տխուր պատասխանեց․
- Նա այլևս չի սովորելու ձեզ հետ։ Նրան վիրահատել են։ Անհաջող վիրահատություն էր։ Լյովան կուրացել է և այլևս ինքնուրույն չի կարող դպրոց հաճախել...
nr-696x522
Երեխաները լռեցին, իրար նայեցին, և հանկարծ նրանցից մեկն առաջարկեց.
- Մենք նրան հերթով կտանենք դպրոց։
- Ու տուն էլ կուղեկցենք։
- Ու դասերն էլ կօգնենք անել, - սկսեցին իրար հերթ չտալով խոսել դասընկերները։
Մոր աչքերն արցունքներով լցվեցին։ Նա ուղեկցեց ընկերներին Լյովայի սենյակ։ Մի քիչ սպասելուց հետո նրանց ընդառաջ եկավ Լյովան՝ վիրակապով փակված աչքերով ու պարզած ձեռքով ճանապարհը փնտրելով։ Երեխաները մի պահ սառեցին տեղում։ Միայն այդ պահին նրանք իսկապես հասկացան, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց ընկերոջը։ Լյովան դժվարությամբ արտաբերեց.
- Բարև ձեզ։
Ու այդ պահին բոլոր կողմերից սկսեցին հնչել խոստումներ.
- Ես վաղը կգամ քո հետևից, ու իրար հետ կգնանք դպրոց։
- Իսկ ես քեզ կպատմեմ, թե ինչ ենք անցել հանրահաշվից։
- Իսկ ես՝ պատմությունից։
Լյովան չգիտեր, թե ում լսեր ու միայն ցրված գլխով էր անում։ Իսկ մոր աչքերից արցունքներ էին հոսում։
Լյովայենց տնից գնալուց հետո դասընկերները պլան կազմեցին, թե ով երբ է նրան դպրոց տանելու, ով ինչ առարկաներ է բացատրելու, ով երբ է նրան դպրոցից տուն տանելու։ Դպրոցում Լյովայի կողքին նստող տղան ցածր ձայնով պատմում էր նրան, թե ինչ է գրում ուսուցչուհին գրատախտակի վրա, իսկ ամբողջ դասարանը սրտատրոփ սպասում էր, երբ Լյովան դաս էր պատասխանում։ Նրանք անասելի ուրախանում էին, երբ նա 5-եր էր ստանում, նույնիսկ ավելի շատ, քան սեփական 5-երի վրա։
Լյովան հրաշալի էր սովորում։ Նրան զուգահեռ լավ սկսեց սովորել նաև ողջ դասարանը։ Որպեսզի կարողանային դասը պատմել դժբախտության մեջ հայտնված իրենց ընկերոջը, դասընկերներն իրենք պետք է դասը հասկացած լինեին, ու նրանք ջանք ու եռանդ չէին խնայում։ Ավելին՝ ձմռանը նրանք Լյովային սկսեցին սահադաշտ տանել։ Տղան շատ էր սիրում դասական երաժշտությունը, և նրա դասարանցիները նրա հետ սիմֆոնիկ համերգների էին գնում...
a37ad9d8c5
Լյովան դպրոցն ավարտեղ ոսկե մեդալով, իսկ հետո ընդունվեց համալսարան։ Այնտեղ էլ նա գտավ ընկերներ, ովքեր դարձան նրա «աչքերը»։ Համալսարանից հետո Լյովան շարունակեց սովորել ու ի վերջո դարձավ համաշխարհային հռչակ ունեցող մաթեմատիկոս ակադեմիկոս Պոնտրյագին։
Լև Սեմյոնովիչ Պոնտրյագինը զարմանալի մարդ էր։ Խորրհրդային այս մաթեմատիկոսը դարձավ 20-րդ դարի խոշորագույն մաթեմատիկոսներից մեկը, ով զգալի ավանդ ունեցավ հանրահաշվային ու դիֆենցիալ տոպոլոգիայի, տատանումների տեսության, վարիացիոն հաշվարկների ու կառավարման տեսության մեջ։ Պոնտրյագինի աշխատությունները մեծ ազդեցություն ունեցան ամբողջ աշխարհում կառավարման տեսության ու վարիացիոն հաշվարկների զարգացման վրա։
Պատմում են, որ նրա ուսանողական տարիներին այսպիսի մի դեպք է եղել․ Նիկոլայ Նիկոլաևիչ Բուխգոլցի լեկցիայի ժամանակ բոլորը լուռ և շատ ուշադիր լսում էին, երբ անսպասելիորեն լսվեց Պոնտրյագինի ձայնը. «Պրոֆեսո՛ր, Դուք սխալ եք թույլ տվել գծագրում»։ Պարզվեց, որ նա, լինելով կույր, լսում էր գծագրի վրայի տառերի դասավորվածությունը ու հասկացել էր, որ դրանք ճիշտ հերթականությամբ չեն։
e_ph_0241_01
Հիմա ինքներդ մտածեք՝ կդառնա՞ր արդյոք այսպիսի մեծ ու ակնառու անհատականություն Լյովան, եթե նրա հետ փոքր ժամանակ չպատահեր դժբախտություն, ու նրա կողքին չլինեին այդքան բարի ու հավատարիմ ընկերներ։
Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)