Microsoft-ը կդադարեցնի Internet Explorer-ի հին տարբերակների տեխնիկական աջակցությունն ու անվտանգության թարմացումները
ԼԱՅՖ2016թ. հունվարի 12-ից սկսած Internet Explorer-ի միայն ամենաշատ շրջանառվող տարբերակն է ստանալու տեխնիկական աջակցություն և անվտանգության թարմացումներ: Internet Explorer 11-ը վերջին վարկածն է և կշարունակի ստանալ անվտանգության թարմացումներ, համատեղելիության ամրագրումներ ու տեխնիկական աջակցություն Windows 7, Windows 8.1 և Windows 10 համակարգերում:
Microsoft-ը բացատրում է, որ Internet Explorer 11-ը առաջարկում է ավելացված անվտանգություն և ավելի լավ է աշխատում, քան նախկինները: Microsoft-ը նշել է, որ մոտ 200 մլն համակարգիչ այժմ օգտագործում է Windows 10: Նրանց նպատակն է մոտակա մի քանի տարում այդ թիվը հասցնել 1 միլիարդի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



