Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ. երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում». պահեստազորային Կարեն Սոֆյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, համեստ, զուսպ, բարի ու հանգիստ երեխա էր իմ Կարենը: Չարություն չէր անում, իր վրա բարկացած չկամ: Կարենը երկու եղբայրներից կրտսերն է: Շատ համերաշխ եղբայրներ էին, իրար հետ շատ կապված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը:

Նրա խոսքով, չնայած կրտսեր որդին մեր երկրի համար բավականին ծանր տարիներին է ծնվել՝ 1996 թ.-ին, երբ ապրելու համար բարդ շրջան էր, բայց նրան երբեք ոչ մի հարցում չեն մերժել՝ թե՛ ծնողները, թե՛ եղբայրները: Կարենի դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարինեն ասում է՝ եթե ուզում էր, լավ էր սովորում, եթե չէր ուզում, չէր սովորում: «Ծույլիկ չէր, բայց չեմ էլ ասի, թե գերազանցիկ էր: Չէր սիրում կողմնապահություն, չէր սիրում սուտ խոսել, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Սիրում էր ճշմարտությունն ամեն հարցում: Ուսուցիչների ու իր դասընկերների կողմից սիրված է եղել: 16 հոգի էին դասարանում ու իրար հետ շատ կապված: Բոլորն էլ շատ մեծ ցավ են ապրում իր կորստի համար: Հիմա էլ իր ընկերները յուրահատուկ կապ են ստեղծել մեզ հետ, որ մեղմեն Կարենի բացակայությունը: Իհարկե, դա անհնար բան է, բայց շատ թանկ ու կարևոր է իրենց հարգանքը: Կարենը շատ մեծ շրջապատ ունի, շատ ընկերներ ունի թե՛ Վանաձորում, թե՛ Ստեփանավանում: Ամեն առիթով գալիս են մեր տուն, չեն թողնում, որ մեզ միայնակ զգանք»,-նշում է զրուցակիցս:

Չորրորդ դասարանից դպրոցին զուգահեռ Կարենը նաև կարատեի էի հաճախել մինչև բանակ գնալը: Բանակ զորակոչվելուց առաջ մրցումների ժամանակ Կարենի հանդեպ կողմնապահություն են անում, նա դա շատ ծանր է տանում, հիասթափվում: Զորացրվելուց հետո ծնողները համոզում են շարունակել սպորտով զբաղվել, բայց Կարենը հրաժարվում է: Կարենի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո՝ Վայքի Խաչիկ գյուղում։ Կարենը ծառայել է 2014-16 թվականներին: Մայրիկի խոսքով, սահմանային դիրքում էր ծառայում, Նախիջևանի դիրքերին մոտ։

«Այնտեղ էլ կրակոցներ կային, բայց չէր բողոքում, իր միակ դժգոհությունն այն տարիներին սննդից էր: Ամեն բան չէր ուտում»: Մինչև բանակ գնալը Կարենը ցանկանում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվել, բայց զորացրվելուց հետո միտքը փոխում է: «Շատ էր բույսեր, ծառ ու ծաղիկ սիրում: Ուզում էր այդ գործով զբաղվել, մեր այգում աճեցնել: Նոր-նոր սկսել էր, բայց շարունակել չհասցրեց: Հիմա իր աճեցրած ծառերին շատ զգուշորեն ենք վերաբերվում, որ ոչինչ չպատահի, սրբության պես պահպանում ենք»: Կարենն իր առօրյա կյանքով ու հոգսերով էր ապրում, երբ սկսվեց պատերազմը:

«Հենց առաջին օրն իրեն ծանուցագիր եկավ: Չէի թողնում, որ գնա, ինձ ոչինչ չասաց, մեկ էլ երեկոյան պարզեցի, որ արդեն Վանաձորի ԴՈՒՑ-ում է: Սեպտեմբերի 28-ին մեկնել էին Ղարաբաղ: ԴՈՒՑ-ից իրենց ցանկացել են տանել Մարտակերտ, բայց արդյունքում Կարենին տարել էին Մատաղիս: Իր հեռախոսը լավ չէր աշխատում, և ուրիշի համարով ամեն օր զանգում էր հատկապես հայրիկին: Նրան ոչինչ չէր ասում պատերազմից: Երբ հայրիկն ինչ-որ բան էր հարցնում, արձագանքում էր՝ պա՛պ, մանկապարտեզ է, մի անհանգստացիր: Բայց դե գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ Կարենն ամեն ինչ իր մեջ էր պահում: Հոկտեմբերի 7-ին մյուս տղայիս երկրորդ որդին էր ծնվել: Կարենը շատ ուրախ էր, հոկտեմբերի 8-ին զանգեց, ինձ հետ էլ խոսեց, հետաքրքրվեց, թե ինչպես եմ, եղբոր կինն ու երեխան ինչպես են: Ես այդ օրերին շատ էի վախենում, չէի թողնում, որ հեռախոսով երկար խոսի, որ հանկարծ իրեն վնաս չլինի: Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, իր հետ երկար կխոսեի: Բայց վախեցա, ու մեր զրույցը կարճ տևեց: Բայց երևի Կարենս զգում էր, որ իր վերջին զանգն է, ուզում էր, որ վերջին անգամ իր ձայնը լսեմ»:

Ընտանիքի հետ վերջին զրույցից հետո Կարենից էլ որևէ լուր չեն ունեցել: Նա զոհվել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում դիպուկահարի կրակոցից: Մայրիկն ասում է՝ ամբողջ գյուղն արդեն հոկտեմբերի 10-ին գիտեր, թե ինչ է տեղի ունեցել. «Մենք հոկտեմբերի 11ին իմացանք, որ Կարենս էլ չկա, երբ պետք է նրան տուն բերեին: Դեմքը բաց էր, իմ երեխային տեսել եմ, ուղղակի դեմքին կրակոցից խալի նման հետք էր մնացել: Դատական բժիշկն ասել էր, որ եթե փամփուշտը դուրս եկած լիներ, ողջ կմնար»: Տիկին Մարինեն ասում է՝ ԴՈՒՑ-ից հիմա էլ այցելում են իրենց, Կարենի գերեզմանին ու խնկարկում նրա հիշատակը: «Պատմում են, որ լավ կռվել է, բայց շատ մանրամասներ չեն ասում: Զինակից ընկերներից ենք իմացել Մատաղիսում՝ թշնամուն տված ջարդի մասին, ասում են, որ Կարենի զենքը՝ ПК-ն, մեկ րոպե չի «հանգստացել», նրա ձեռքով հարյուրավոր թուրքեր են զոհվել: Մեզ իր զինակից ընկերներն են պատմել, թե Կարենն ինչեր է արել»:

Իսկ վերջում այն մասին, թե ինչպիսին է կյանքը Կարենից հետո: «Շատ դժվար է Կարենից հետո: Ճիշտ է, իրեն տեսել եմ, բայց ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ: Հետո, երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում: Ինձ ասում են՝ հպարտացիր, հերոս է: Էլի հերոս է, էլի հպարտանում եմ, բայց իր հերոս լինելն ինձ այնքան մեծ ցավ է տվել, որ ասելու չի: Կարոտել եմ իր դեմքին, հոտին, ծիծաղին: Շատ լավատես էր, ասում էր՝ հետ մի նայիր, դժվար կյանքը մի հիշիր, առաջ նայիր, բայց «անցյալ կյանքն» ավելի լավն էր, քան ներկան ու ապագան առանց Կարենի: Ցավ է տալիս այն միտքը, որ իր վերջին նկարներն են հիմա մեր տանը, որ իր մեծանալը չեմ տեսնելու, որ հավերժ 24 տարեկան է մնալու: Երևի թե ներքին զգացողություն ունեինք բոլորս, իր համար ամեն ինչ անում էինք, իրեն յուրահատուկ կերպ կարծես վերաբերվեինք»: Անասելի ցավի ու կարոտի մեջ տիկին Մարինեն ու, վստահաբար, Կարենի ողջ ընտանիքը գտել է ապրելու բանաձևը, այն է՝ երեխաները:

«Իմ չորս թոռներն իմ ուրախությունն են ու ապրելու ուժը, նրանցից մեկը Կարենի անունն է կրում: Կարենը միայն մեկ տղային է տեսել, մեկի ծնվելու մասին էլ իմացել: Ավագ եղբոր որդին շատ կապված էր հորեղբոր հետ, հիմա էլ Կարեն հոպար ասելով պտտվում է: Երբ հուզվում եմ, ասում է՝ տատի՛, մի լացի, Կարեն հոպարը գալու է: Այս ցավը շատ ծանր է, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այն զգա: Ամեն պահի Կարենն է մտքումս, բայց չեմ լացում, որ տղաներս արցունքներս չտեսնեն, ամեն ինչ ներս եմ գցում, նաև իմ առողջության հաշվին: Ամեն գիշեր պառկում եմ, ասում՝ գոնե երազիս արի, քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ, բայց ուշ-ուշ է գալիս, իսկ եկած ժամանակ էլ չի խոսում, միայն ծիծաղում է»:

Հ. Գ. - Պահեստազորային Կարեն Սոֆյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Հոբարձի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարումԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Արման Վարդանյան․ հանքարդյունաբերության և երկրաբանության ոլորտի փորձառու մասնագետ Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ