Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կարող են տալ «կեսքայլերը»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան տեղի չէր ունենա, եթե չլիներ դրա համար նպաստավոր միջազգային ֆոն։ Գաղտնիք չէ, որ միջազգային դերակատարներն էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Զաքիր Հասանովն էլ նշում էր, թե միջազգային դերակատարները թույլ չեն տալիս իրենց ռազմական գործողություններ սկսել: Սակայն 2020 թվականից միջազգային մթնոլորտը և աշխարհաքաղաքական դասավորվածությունն էապես փոխվել են։

Ավելին, անցյալ տարվանից սկսած միջազգային հանրության ուշադրության կիզակետում է հայտնվել ուկրաինական հակամարտությունը։ Եվ տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախումը մի ուղղությամբ կենտրոնանալու պարագայում մյուս լոկալ հակամարտություններն ինչ-որ չափով ուշադրությունից դուրս են հայտնվում։ Պատահական չէ, որ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, իրավունքի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն իր ելույթներում նկատում է, որ Հայաստանը չպետք է դառնա ուկրաինական հակամարտության երկրորդային զոհը։ Այնուամենայնիվ, անցած տարվա դեկտեմբերից սկսած, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մենք տեսանք, որ միջազգային հանրությունը կոչերից այն կողմ գործնական տեսանկյունից ոչինչ չձեռնարկեց Լաչինի միջանցքը բացելու և Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ։ Իսկ այս իրողությունն Ալիևն ընկալեց որպես թողտվություն։

9 ամսից ավելի արցախցիներին շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որի արդյունքում իրականություն դարձավ Արցախի էթնիկ զտումը, և արցախահայությունը բռնեց բռնի տարհանման ճանապարհը։ Եթե այսպիսի իրադարձություններն արձագանք չեն ստանում, ապա կարելի է պատկերացնել, թե միջազգային հանրության իներտ վերաբերմունքի արդյունքում հանցագործ, ահաբեկչական երկիր Ադրբեջանն էլ ինչ քայլերի է ընդունակ՝ ընդհուպ մինչև ՀՀ տարածքների օկուպացիա։ Մյուս կողմից էլ՝ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը միայնակ այդքան մեծ վճռականություն չէր ունենա ագրեսիայի դիմելու հարցում, եթե չլիներ Թուրքիայի անվերապահ աջակցությունը։ Ավելին, հենց Անկարան է Բաքվին դրդում նման գործողությունների։

Այսինքն, միջազգային հանրությունը պետք է նաև դիտարկի Թուրքիայի գործոնը, որը կարող է խնդիրներ ստեղծել իրենց համար։ Ընդ որում, Թուրքիան խնդրահարույց է հատկապես ԵՄ-ի համար, քանի որ կոնկրետ հավակնություններ է դրսևորում ԵՄ անդամ Կիպրոսի ու Հունաստանի նկատմամբ, եվրոպական երկրների թուրքական ու մահմեդական համայնքների միջոցով փորձում է ազդել այդ պետությունների ներքին խնդիրների ու արտաքին քաղաքականության վրա։ Հետաքրքրական է, որ Արցախում տեղի ունեցած վերջին դեպքերից անմիջապես հետո հունական լրատվամիջոցները նկատեցին, որ Թուրքիան արցախյան սցենարը կարող է խաղարկել նաև Կիպրոսում և էթնիկ զտում իրականացնել։ Ուստի, երևի թե պատահական չէ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից ու Արցախի հայաթափումից հետո Եվրոպայում սկսել են որոշ չափով ուշքի գալ։ Դե, գոնե արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ տարվող քաղաքականության մեջ որոշակի թիրախային արձանագրումներ են արվում։

Այս առումով կարևոր էր, որ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ-ին կոչ է անում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ հատկապես ադրբեջանական կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Ալիևը և Էրդողանը տարբեր պատրվակներով հրաժարվեցին Եվրոպական քաղաքական խորհրդի երրորդ գագաթաժողովի շրջանակներում մեկնել իսպանական Գրանադա քաղաք, որտեղ նախատեսվում էր հնգակողմ հանդիպում անցկացնել։ Սակայն Գրանադայի հանդիպումը տեղի ունեցավ առանց Ադրբեջանի՝ արդեն քառակողմ ֆորմատով, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը։

Քառակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն։ Իսկ Շառլ Միշելը բավական կոշտ արտահայտվեց Ադրբեջանի հասցեին՝ նշելով, թե Բրյուսելը «ցնցված» է Արցախում ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից: ԵՄ-ի այսպիսի դիրքորոշումը մեծ ոգևորություն, նույնիսկ էյֆորիա է առաջ բերել Հայաստանի արևմտամետ հատվածի մոտ, թե ուր որ է՝ Ադրբեջանը պատժամիջոցների տակ կհայտնվի։ Հանրության մյուս հատվածն էլ հակված է ընդհանրապես անտեսել Եվրոպայից հնչող հայտարարությունները՝ համարելով, թե ԵՄ երկրները այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ ելնելով էներգետիկ առումով այդ երկրի կարևորությունից։

Իրականում երկու ծայրահեղ մոտեցումներն էլ տեղին չեն, քանի որ մի կողմից՝ եվրոպական համայնքն իրականում ընդունակ է Ադրբեջանի ախորժակը զսպող գործողությունների, մյուս կողմից՝ ըստ էության, Եվրոպան այս հարցում ընդամենը կես քայլ է կատարել, առավել ևս, որ Ադրբեջանից արձագանքել են ԵԽ բանաձևին՝ նշելով, թե Բաքուն պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։ Իսկ հարցը, թե այդ «կիսաքայլը» կվերածվի՞ լիարժեք քայլի, կախված է նաև հայկական կողմի՝ եվրոպացի գործընկերների հետ աշխատանքից։ Այսինքն, նման որոշումները ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել չի կարելի: Պարզապես այդ ամենը պետք է օգտագործել ի շահ մեզ: Եթե անդառնալի կորուստներ ու ձախողումներ արձանագրելու հետ մեկտեղ ՀՀ գործող իշխանությունները նաև Հայաստանը կործանելու մտադրություն չունեն, ապա գոնե ջանքեր պիտի գործադրեն միջազգային գործընկերների հետ աշխատելու և Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Քանի դեռ իշխանության են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ