Չինաստանում 2015 թվականի բեսթսելլեր-գիրք Է դարձել մեծահասակների համար ներկազարդումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում 2015 թվականին բեսթսելլեր-գիրք Է դարձել հեղինակ Ջոաննա Բեսֆորդի «Խորհրդավոր պարտեզ» ներկազարդումը մեծահասակների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Amazon, Dangdang եւ Jingdong ինտերնետ գրախանութների տվյալները:
Տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է China Daily թերթը, The Secret Garden ներկազարդումը, «որտեղ կա ընդամենը 264 հիերոգլիֆ», դարձել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող գիրքը, որն անցյալ տարի գնել են Չինաստանի բնակիչները:
«Վաճառասեղաններին հայտնվելուց հետո առաջին երեք ամիսներին The Secret Garden-ի վաճառքները կազմել են 1 միլիոն օրինակ, իսկ 2015 թվականի արդյունքներով գերազանցել են 1,5 միլիոնը»,- տվյալներ Է բերում թերթը
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



