Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

forbes.ru-ն «Ձախողված արբիտրաժ. ինչպես Լեռնային Ղարաբաղը հասավ ինքնալուծարման» վերնագրով հոդվածում գրում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնալուծարվում է, Հարավային Կովկասում նոր տարածաշրջանային կարգ է ի հայտ գալիս, և, ըստ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի, ԼՂՀ լուծարումը վերջին կետը չի լինի, առջևում պետք է սպասել մասնակիցների նորացված կազմով նոր առճակատումների։ 2024 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ բոլոր ինստիտուտները կլուծարվեն մինչև, որը Ադրբեջանի համար այսուհետ համադրվելու է հաղթանակի և հաջողված «հողերի հավաքման» հետ, իսկ Հայաստանը ապրելու է այն նույն զգացումներով, ինչ սերբերն ապրեցին Կրայինայի և Կոսովոյի կորստից հետո, իսկ հույները՝ 20-րդ դարի սկզբին՝ Զմյուռնիայի կորստով։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր, ընդգծել է մի քանի հիմնախնդիր։ Եվ առաջին հերթին հարցն այն է, թե որքանով կարող են երկու հարևան ազգային միավորներ գոյակցել միմյանց հետ՝ թեկուզ հարաբերական խաղաղության պայմաններում։ Ե՛վ ռուսական կայսերական, և՛ խորհրդային նախագծի շրջանակներում «մեր Ղարաբաղի համար» պայքարը փաստացի դարձել էր առճակատում մեկ նպատակի համար, այն է՝ հողի վրա էթնիկ սեփականության հաստատումը։ Այդ ամենը «վերևները»՝ լինի դա Ցարական Ռուսաստանը, թե ԽՄԿԿ-ն, խանգարեցին։ Բայց հետո «վերևներից» ազատագրումը նշանակեց «սեփական հողի վրա» անցանկալի էթնիկ տարրից ազատում, պետականության էթնոկենտրոն հայացքի ձևավորում։ Երևանի հայտնի պատմաբաններ Բաբկեն Հարությունյանը և Ալեքսանդր Իսկանդարյանը ժամանակին մի հետաքրքիր փոխաբերություն են մտածել՝ նկարագրելու հայկական հետխորհրդային քաղաքականությունը, այն է՝ «ղարաբաղացում»: Բայց նույն պատճառով այն կարող է օգտագործվել նաև որպես հարևան Ադրբեջանում նմանատիպ միտումները բնութագրելու բանաձև։

Երկու հարևան երկրներ և երկու հարևան ժողովուրդները, անկասկած, ունեին իրենց արմատները և իրենց իրավունքները Ղարաբաղի նկատմամբ, բայց նրանք պայքարում էին ոչ թե խաղաղ գոյակցության, այլ էթնիկ տիրույթի ստեղծման համար։ Եվ եթե ԽՍՀՄ-ի վերջում և հետխորհրդային առաջին տարիներին մենք նկատում էինք բնակչության փոխանակում, հակահոսքեր Ադրբեջանական ԽՍՀ-ից դեպի Հայկական ԽՍՀ և հակառակ ուղղությամբ, իսկ 1991-1994 թվականներին ադրբեջանցիների արտահոսք, ապա հիմա տեղի է ունենում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափություն։ Էթնիկ սեփականության շուրջ պայքարը կարող էր ավելի քիչ դաժան լինել, եթե երկու հակառակորդ կողմերի միջև արդյունավետ արբիտրաժ լիներ: Ընդ որում, դա հիմնական խնդիրն է եղել վերջին 100 տարվա ընթացքում: Ե՛վ կայսերական իշխանությունները, և՛ խորհրդային առաջնորդները մանևրում էին երկու ազգային շարժումների միջև և ի վերջո պետության փլուզման դեպքում հայտնվում երկու աթոռների արանքում: Արտաքին մոդերատորների հետ ևս ավելի լավ չէր ստացվում:

Ժամանակին Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, կորցնելով հետաքրքրությունը Ղարաբաղի նկատմամբ՝ որպես ԽՍՀՄ թուլացման միջոց, արագ մոռացան նրա «ժողովրդավարական ներուժի» մասին։ Եվ հետո, ինչպես խորհրդային առաջնորդները, նրանք հավասարակշռվեցին հայկական ազդեցիկ լոբբիստների ճնշման և էներգետիկ անվտանգության շահերի միջև, վերջինս էլ նրանց ստիպեց թեքվել հօգուտ Բաքվի: Հետխորհրդային Ռուսաստանը և Արևմուտքը նաև այլ կերպ էին տեսնում Կովկասի հեռանկարները։ Եթե Մոսկվայի համար իր հարավային մասում իրավիճակը մեծամասամբ անվտանգության հարց է, ապա ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար դա պայքար է ընդլայնման համար: Մինչև Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկը այդ հակասությունները շատ չէին խանգարում ընտրովի համագործակցությանը, սակայն 2022 թվականի փետրվարից հետո դրանք հանգեցրին համատեղ ջանքերի կաթվածահարման։ Այնուամենայնիվ, վերջին 30 տարվա ընթացքում Կովկասը շատ է փոխվել։ Իր «արևմտականացման» հետ մեկտեղ տեղի է ունեցել նաև տարածաշրջանի ձևավորվող «արևելականացում»:

Իսրայելա-իրանական առճակատման արտահանումը և Թուրքիայի աճող նկրտումները ցույց են տվել, որ միայն սառը պատերազմի մեթոդոլոգիան ակնհայտորեն բավարար չէ։ Կովկասը կոլեկտիվ ջանքեր է պահանջում իրավիճակը կայունացնելու և հակամարտությունները լուծելու համար։ Բայց խնդիրն այն է, որ բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ: Եվ այդ պայմաններում ուժի գործոնն է դառնում հիմնականը, որքան էլ տխուր է դա խոստովանելը։ Եթե 1990-ականների սկզբին հայկական կողմն էր «անվտանգության գոտի» ստեղծել՝ հետագայում այն բանակցություններում «շահույթով» տալու համար, ապա այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, իր խաղը տանում, ձգտում գտնել սեփական «անվտանգության գոտին»։ Այդ համատեքստում Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Արևմտյան Զանգեզուրը խորհրդային ուժով բաժանվել է», պատահականություն չի թվում։ Ադրբեջանը սկսել է խոսել երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի էքսկլավի միջև միջանցք կառուցելու մասին։ Ռուսաստանը 2023 թվականի սեպտեմբերին չի պարտվել Հարավային Կովկասի պատերազմում, նրա բանակը պարզապես ռազմական առճակատման մեջ չի մտել կողմերից որևէ մեկի հետ։

Սակայն Մոսկվայի հեղինակությունը լուրջ հարված է ստացել: ԼՂՀ-ն չճանաչելու ֆորմալ հիմքեր կարելի է ներկայացնել որքան ուզես՝ և՛ Կրեմլի, և՛ հենց Հայաստանի կողմից։ Բայց զանգվածային գիտակցության համար դիվանագիտական կոռեկտության և ֆորմալ իրավագիտակցության նկատառումները չեն գործում։ Շատերին է թվում, որ Մոսկվան, իր ողջ ուժերը կենտրոնացնելով Ուկրաինայի և Արևմուտքի հետ առճակատման վրա, պարզապես նվազեցրել է կովկասյան ուղղության առաջնահերթությունը, և արդյունքում «կարմիր գծերը» այս կամ այն ուղղությամբ փոխելու ցանկությունը։ Ավելին, մեր աչքի առաջ արագորեն փոխվում է տարածաշրջանային կարգը՝ հին կանոնները չեն գործում, հաստատվում են նորերը։ Արտաքին թույլ արբիտրաժի և ուժի գործոնի արդյունավետության պայմաններում երկրների համար կա մեծ գայթակղություն հետղարաբաղյան Կովկասում ներգրավվել նոր հեղինակային իրավունքի պայքարի մեջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի