Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։
Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։
Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու։
Ոչ մի նոր ծրագիր էլ չկա։
Ի դեպ, այդ բոլոր շահառուների համար կար նաև այլ ծրագիր. նրանք բոլորը այդ գումարը ստանում էին մինչև նոր բնակարանի ստանալը։
Հետևաբար, Արցախի բոլոր բնակիչները պետք է դառնան նոր բնակարան ստանալու ծրագրի շահառու։
Դրա մասով լուծումների ու Արցախի բյուջեի 144 մլրդ դրամի ճակատագրի մասին կխոսեմ առաջիկայում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



