Երևան, 05.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին և մեր մյուս հայրենակիցներին բառացիորեն առևանգում են ադրբեջանական անցակետից: Հայկական կողմը դիմումներ է ուղարկում միջազգային ատյաններ, այդ ընթացքում նրանց ծանրագույն հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվում հարևան երկրում: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ ՀՀ-ն, որպես ազգային շահի ներկայացուցիչ, ռազմական և պետական գործիչների՝ Արցախից դուրս գալու պարագայում պետք է ինչ-որ երաշխիքներ ստանար:

«Իմ գնահատմամբ, պետք է հատուկ միջոցառումներ ձեռնարկվեին նրանց ուղեկցելու և ապահով տեղափոխումը երաշխավորելու համար: Եթե նման վիճակի հասցրած չլինեին դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, կարող էին դա իրականացնել խաղաղապահների միջոցով: Վարդանյանի դեպքն ինձ թույլ կտամ գերեվարում անվանել, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննության առարկա հանդիսանա: Տեղյակ չենք՝ արդեն հայտնի դարձածներից զատ արդյո՞ք անհետացել են ռազմական ու քաղաքական այլ գործիչներ: Լրամշակված տեղեկատվություն չունենք, բայց համոզված եմ, որ երբ այս խառնաշփոթը մի քիչ չեզոքանա, իրավիճակը հանգստանա, լսելու ենք մարդկանց անուններ, որոնց գտնվելու վայրն այս պահին հայտնի չէ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելոյանը:

Ընդգծում է՝ հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: «Կողմ եմ, որ այդ գործիքակազմերը օգտագործվեն: ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս բավարարվել են մեր՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջները, ունենք Լաչինի միջանցքը հրատապ բացելու և մարդասիրական օգնության մուտքն ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այդ հեղինակավոր կառույցները դե յուրե բավարարում են հայկական կողմի պահանջները, բայց դե ֆակտո դրանք մնում են անկատար, և Ադրբեջանն իրեն ճոխություն է թույլ տալիս քամահրաբար չկատարել այդ որոշումները»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ միջազգային կառույցների համար չկա այդ որոշումները կյանքի կոչող մարմին, պետությունների նկատմամբ որպես այդպիսի գործիքակազմ է ծառայում սանկցիաների կիրառումը: «Ադրբեջանն իրեն թույլ տվեց մարդկության դեմ ծանրագույն պատերազմական հանցագործություններ, ընդհուպ վերջերս մեր ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն էր տեղի ունենում Արցախում, մարդիկ էթնիկ զտման ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին, հարձակումներ տեղի ունեցան խաղաղ բնակչության նկատմամբ և այլն: Այս ամենին միջազգային որևէ արձագանք գործողության տեսքով չհետևեց:

Դասական առումով այդ կառույցները չեն ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել էին: Ֆրագմենտացիայի առումով պետությունները խմբավորվում են և սկսում են միջազգային կառույցները ծառայեցնել կոնկրետ շահադիտական նկատառումներով: Ունենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների կոնվենցիա և մի շարք այլ հիմնարար իրավական ակտեր, կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, թե մեր դեպքում ինչ ոտնահարումներ տեղի ունեցան: Իրենք դե յուրե ընդունել են տեղի ունեցած խախտումները, սակայն որևէ սանկցիա այդ պրոցեսին չհետևեց: Զուգահեռ իրականությունում ունենք ռուս-ուկրաինական հարաբերությունները, թե ինչպիսի գործիքակազմ կարելի էր կիրառել այդ կարգավորումները խախտող պետության նկատմամբ»,-նշում է Մելոյանը:

Իսկ հիմա դիվանագիտական տապալումների մասին: «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա խաղաղապահ զորքերը գտնվում են մեր տարածքում, զուգահեռ մեր երկրի ղեկավարի կինը մեկնում է ՌԴ-ի հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետություն և նվիրատվություններ կատարում: Ակնհայտ է, թե ինչպիսին կլիներ Ռուսաստանի արձագանքը: Մյուս կողմից՝ Հռոմի ստատուտի վավերացումն է: Այն ունի երկու ասպեկտ՝ իրավական և քաղաքական: Այն միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն է, ստորագրվել է 1998 թ.-ին Հռոմում, Հայաստանն այն ստորագրել է 1999 թ.-ին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թ.-ին ՍԴ-ն այն հակասահմանադրական էր ճանաչել երկու հիմքով. նախ՝ մեր Սահմանադրության համաձայն, Հայաստանում արդարադատություն կարող են իրականացնել միայն մեր ներպետական դատական իշխանության ատյանները, և երկրորդ՝ համաներում կիրառելու և ներում շնորհելու ընթացակարգերի կոնտեքստում:

2023 թ.-ին Միջազգային քրեական դատարանն աշխարհի կողմից քննարկելի դարձավ այն դրվագի կոնտեքստում, երբ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ուկրաինական դիմումի հիման վրա միջազգային հետախուզում հայտարարվեց ՌԴ նախագահի և անչափահասների գործերով մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ առ այն, որ իրենք իբր պատերազմական հանցագործություններ են իրականացրել անչափահաս երեխաների նկատմամբ: Սա ենթադրում է, որ այս կառույցի իրավազորության ներքո գտնվող բոլոր երկրներում այս պաշտոնյաները պետք է ձերբակալվեն: Զուգահեռ սկսում ենք մեր քաղաքական խոսույթ բերել այս ստատուտի վավերացումը: Այն ներկայացվեց Սահմանադրական դատարան: Ի դեպ, կարգավորումների համաձայն՝ հակասահմանադրական ճանաչված փաստաթուղթը կրկին կարող է ՍԴ-ի քննության առարկա դառնալ, եթե դրանում էական փոփոխություն է տեղի ունեցել, իսկ ստատուտում էական փոփոխություն տեղի չէր ունեցել:

Մեր իշխանությունները հիմնավորման մեջ նշել էին, որ իբրև երկրում սահմանադրական երկու փոփոխություն է տեղի ունեցել, իրավունքի զարգացման հետ գործ ունենք և այլն: Արդյունքում այն դարձավ քննության առարկա, անկախ այն հանգամանքից, որ երեք դատավորները հատուկ կարծիքներ ներկայացրեցին փաստաթղթի ու գործընթացի վերաբերյալ, փաստն այն է, որ այն սահմանադրական ճանաչվեց և այժմ գտնվում է ԱԺ-ի օրակարգում և վավերացման վերջնական փուլում է: Իշխանություններն այս պրոցեսը հիմնավորում են այս կերպ՝ Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, տարածքային ամբողջականությունը՝ հղում անելով Ջերմուկյան մարտերին: Քանի որ ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, հավանական են համարում Հայաստանի նկատմամբ պատերազմական հանցագործություններ Ադրբեջանի կողմից, և այդ հիմքով ցանկանում են, որ գտնվենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, որ հետագայում լրացուցիչ գործիքակազմ ունենանք դիմելու դատարան»,-մեկնաբանում է իրավաբանը:

Շեշտում է՝ սակայն կա մեդալի մյուս կողմը: «Մի շարք պետություններ, օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ կանոնադրությունը չեն վավերացրել ու չեն գտնվում Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո: Այսինքն, եթե անգամ դիմենք դատարան, մեր դիմումը բավարարվի ու համապատասխան որոշում կայացվի, Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պարտականություն չունեն, որ այն ի կատար ածվի: Ստացվում է, որ դիվանագիտական հերթական տապալման հետ գործ ունենք, հասկանալով, որ վավերացման դեպքում չենք ունենալու շոշափելի արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք վատթարացնում, այս մասին փաստել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, որը սա որպես թշնամական քայլ է որակում»,-հավելում է կենտրոնի տնօրենը:

Ըստ Մելոյանի, իրավական գործիքակազմերը շատ քիչ են, միջազգային կազմակերպությունների համատեքստում ակնհայտորեն սկսել է գործել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: «Ամեն ինչի խնդիրը գալիս է մեր իշխանություններից, սա պարտություններ խորհրդանշող իշխող ուժ է, և ակնհայտ է, որ իրենց օրոք որևէ դրական արդյունքով գործընթաց ակնկալելն անշնորհակալ գործ է: Ի վերջո, դեռ չենք լուծել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների հարցը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի անփառունակ փաստաթղթի միակ հայամետ դրույթը «բոլորը բոլորի դիմաց»՝ մեր գերիների ու անհետ կորածների վերադարձի ապահովումն էր: Այս փաստաթղթի սահմաններում և դրանից դուրս Ադրբեջանի պահանջներն էինք կատարում, մինչդեռ մեր բոլոր գերիների վերադարձին ականատես չեղանք:

Սա իշխող ուժի տապալված դիվանագիտության ու քաղաքականության արդյունքն է: Եթե քո շահով առաջնորդվող իշխող ուժ չես ունենում, չես կարող մեղադրել այս կամ այն պետությանը քո նկատմամբ որոշակի գործողություններ անելու կամ չանելու մեջ: Արցախում տեղի ունեցածը, այո, նաև Ռուսաստանի տապալված դիվանագիտության արդյունքն է, որովհետև, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, իրենց խաղաղապահ զորքերը պետք է ապահովեին, որ գոնե մինչև 2024 թ.-ը փաստաթղթով ամրագրված տարածքները մնային նրանց հսկողության տակ: Իսկ իրականում ունեցանք մի իրավիճակ, երբ այդ փաստաթուղթը ոտնահարվեց՝ շրջափակում, ռազմական գործողություններ, արցախահայերի ցեղասպանություն և բռնի տեղահանում: Սա ռուսական կողմի տապալումն էր, բայց այն պայմանավորված էր Հայաստանի իշխանության հակահայկական գործողություններով և տապալված դիվանագիտությամբ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ներդնում` ժողովրդի բարեկեցության համար. տեսանյութԳեղարքունիքում գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը, բողոքը էկոպարեկների դեմ է Երբ արգելվեն պատվաստումները․․․Դիտորդներին ներկայացվող նոր պահանջները կամայական մեկնաբանության տեղ են թողնում․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ. Էդմոն Մարուքյան Արտակարգ իրավիճակ․ դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Հաջողված գիտնականներն ու մասնագետները գնում են Հայաստանից․ Լիլիթ ԱրզումանյանԱկնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են. ՀՀ իշխանությունները և միջազգային հանրությունը պետք է միջամտեն. Մանե Թանդիլյան Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի․ Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից միտքը Պետական բյուջեից սնվող ռեսուրսները տարածում են կեղծ տեղեկություններ, նմանատիպ ծախսերը սակագնի մեջ ներառված չեն Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Դավիթ Մանուկյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման Հանդիպում երիտասարդների հետ․ ֆոտոշարքԳաղտնիության քողով ծածկված ըմպելիք, որը մոտ 200 կոկտեյլի բաղադրիչ է. «Փաստ»Արևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգը Կոլեկտիվ առաջնորդությունը ենթադրում է թիմ, որի լիդերը առաջինն է հավասարների մեջ․ Մենուա Սողոմոնյան Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 փետրվարի). Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ. «Փաստ»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Երկրի կեսը հանձնողը ո՞ր անվտանգությունից է խոսում, երբ չունի երաշխիքներ. Արշակ ԿարապետյանՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան֊Ալիև հանդիպման մասին. Էդմոն Մարուքյան Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները. Գոհար ՂումաշյանԹրամփը պարզաբանում է՝ երբ այլևս չի նախագահի«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Փոքր բիզնեսը հարկերից ազատելու մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹերմոսը կարող է ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը. բացատրում է բժիշկըԱնկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը բանակն է․ Արամ ՊետրոսյանԱլիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է. Ավետիք Չալաբյան «Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ինչպես է Հայաստանը ներգրավում հանքարդյունաբերական ներդրումներ. Վարդան Ջհանյանը` Minig.com.au-ին Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն Ազիզյան Պարզ ասած. Ինչպե՞ս են աշխատում արևային վահանակները Աղջիկը կորցրել է մատները և այրվածքներ ստացել շամպունի պատճառով«Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Կոնֆետը պայթել է երեխայի բերանում․ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոցՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»