Գերմանիայի ներքին գործերի նախարարը մեկնել է Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը երեկ Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ այսօր ժամանում է Ստամբուլ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Գերմանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը գերմանական dpa լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թոմաս դե Մեզյերը իր թուրք գործընկեր Էֆքան Ալայի հետ կքննարկի վերջին իրադարձությունները:
Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տրամվայի կանգառում մահապարտի կողմից հունվարի 12-ին իրագործված ահաբեկչական պայթյունի հետեւանքով 10 զոհվածներից 8-ը եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաև 15 քաղաքացիներ: Պայթյունն իրագործել է ծագումով սիրիացի մահապարտ Նաբիլ Ֆադլինին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



