Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու ավագ քույրերի կրտսեր եղբայրներն են Բորիկն ու Նարեկը: «Բորիկի հայացքում կարծես խստություն լիներ, բայց հոգին նուրբ ու զգայուն էր: Ծնողասեր էր, հայրենասեր, ընկերասեր: Մինչև 13-14 տարեկանը շատ շարժուն երեխա էր: Չնայած Բորիկն ու Նարեկը զույգ եղբայրներ են, բայց բնավորությամբ ծայրահեղություններ են: Նարեկը հանգիստ էր, իսկ Բորիկը՝ հակառակը: Նարեկից հինգ րոպե շուտ էր ծնվել Բորիկը և կարծես առաջնորդի հատկանիշներն իրեն էր վերցրել: Երբեմն անգամ այդ թեմայով կատակում էին եղբոր հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լենան՝ Բորիկի մայրիկը:

Վերհիշում է՝ Բորիկն ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ: «Շատ էր սիրում «Հայոց պատմություն», «Ռազմագիտություն» առարկաները: Իրենց հետ միշտ զրուցել եմ հայոց պատմության մասին, ասում էին՝ մա՛մ, այնքան լավ ես պատմում: Պատմում էի մեր հերոսներից, մեր ազգից, մեր պատմության դավաճանության էջերից: Բորիկի մեջ կարծես վրեժն էր արթնացել: Մի օր ասաց՝ մա՛մ, կռիվ է լինելու, հանգիստ չի մնալու: Ապրիլ յան պատերազմի իրադարձությունները շատ ծանր տարավ: «Երբ որ գնանք ծառայության, թող պատերազմն այդ ժամանակ լինի, որ իմ անելիքն անեմ, որ մեզանից հետո բանակ գնացողները հանգիստ գնան, մայրերը գլուխները հանգիստ բարձին դնեն, մեր քույրերի ու մեր երեխաները խաղաղության մեջ ծառայեն»: Իրենից հետո սկսել եմ հիշողությունս փորփրել, թե ինչու էր Բորիկն այս կամ այն միտքն արտահայտում»:

Բորիկը շրջապատում շատ սիրված էր, սիրում էր ֆուտբոլը, տղաներով թիմ էին հավաքում և հարևան գյուղերի հետ մրցում՝ հաղթում ու պարտվում: Դպրոցն ավարտելուց հետո բուհ չի ընդունվում, բայց մտքեր ուներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու: Մայրիկի խոսքով, երկու եղբայրն էլ ուզում էին զինվորական դառնալ: Տղաները բանակ են զորակոչվում 2020 թ. հունվարի 20-ին, ծառայում էին Հադրութում: «Երբեք չեն տրտնջացել, որևէ դժվարությունից բողոքել: Ու միշտ ցանկացել են Արցախում ծառայել: Երբ Երևանում վիճակահանությանն էին մասնակցում, Բորիկը թուղթը բացեց՝ Արցախի Հանրապետություն, քարացա, ներքուստ շատ անհանգիստ էի, բայց Բորիկն ուրախությունից պարում էր՝ մա՛մ, Արցախ եմ գնում, եթե Հայաստանն ընտրեի, միևնույնն է, ամեն ինչ անելու էի, որ Արցախ գնանք ծառայելու: Բորիկը սովորել էր ԴՕՍԱԱՖ-ում և զորակոչվել բանակ որպես վարորդ-մեխանիկ: Հիմա էլ երբեմն Նարեկը պատմում է ծառայության օրերից, ժպտում ենք, ուրախանում, ինձ թվում է, որ Բորիկը դեռ ծառայում է, շուտով վերադառնալու է, բայց հետո հայտնվում ենք փշոտ ու դառը իրականության մեջ»: Սկսվում է պատերազմը:

«Տավուշի հուլիսյան դեպքերից հետո մի տեսակ անհանգիստ էի: Տղաներին տեսել էինք երդմնակալության արարողությանը՝ փետրվարի 22-ին, հետո սկսվեց համավարակը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացա պատերազմի լուրով: Զանգում եմ տղաներիս, չեն պատասխանում, բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Սեպտեմբերի 27-ին ժամը 2-ի կողմերը Բորիկը զանգեց հայրիկին՝ պա՛պ, լավ ենք, իջել եմ ներքև, տղերքին պետք է վերև բարձրացնեմ: Բորիկի հետ շատ ուշ-ուշ եմ խոսել, Նարեկի հետ՝ երբեմն անգամ ամեն օր: Երկու եղբայր եղել են տարբեր հատվածներում: Պատերազմի սկսվելու պահից իրար չեն տեսել, հեռախոս չեն ունեցել իրենց մոտ: Բորիկի հետ խոսում էի, հարցնում էի՝ Նարեկին տեսե՞լ ես, ասում էր հա, իր մոտ եմ եղել: Նարեկի մասին լուր չուներ, բայց մեզ համոզում էր, թե տեսել է: Օրեր շարունակ իրարից անտեղյակ լինելով՝ մեզ հակառակն էին համոզում»:

Սեպտեմբերի 29-ին Բորիկի մեքենան պայթում է ԱԹՍ-ի հարվածից: «Երբ իմացա, առաջին հարցը, որ տվել եմ՝ զոհ ունե՞նք: Ասաց՝ չէ, փառք Աստծո: Իրեն միշտ ասում էի, որ մեքենայի թափքում նստած բոլոր զինվորների կյանքը քո ձեռքում է, պետք է շատ զգույշ ու ուշադիր լինես: Դրանից հետո Բորիկը տեղափոխվում է այլ գումարտակ: Հրամանատարն ասում է՝ արի, քեզ ուղարկեմ Նարեկի մոտ, բայց Բորիկը չի համաձայնել, «միևնույնն է, նույն պատերազմն է, ամեն մեկս թող մեր տեղում մնանք»: Չգիտեմ՝ Աստվա՞ծ էր այնպես արել, որ տարբեր տեղերում լինեն, ու Նարեկը Բորիկի զոհվելը չտեսներ»: Մայրիկի խոսքով, որդին զենք է վերցրել ու հայրենիքի պաշտպանությունը շարունակել խրամատից: «Երբ զոհվելուց հետո հրամանատարը եկավ մեր տուն, իր անկյունում կանգնած լալիս էր՝ իմ ամենահամարձակ, ամենախելացի, ամենակազմակերպված զինվորներից էր Բորիկը: Տանկը թիրախավորել և հարվածել է Բորիկիս, հրամանատարի շնորհիվ մեզ նրանից մասունք է հասել, եթե հրամանատարն այնտեղ չլիներ, գուցե մինչև հիմա ԴՆԹ-ի պատասխանի սպասեինք: Երբ զրուցում էինք, ասում էի՝ ախր, լուրեր կան, որ թշնամին Հադրութում է, դուք ինչո՞ւ եք մնացել, դուրս եկեք, արձագանքում էր՝ գիտե՞ս, թե որքան բան ունենք այստեղ թողած:

«Ընկերնե՞ր, Բորիկ», այդ պահին, կարծես կոկորդը սեղմած, հառաչանքով, պատասխանեց՝ «հա, մա՛մ, մեր տղերքից շատերն էլ չկան, ուզում ենք նրանց դուրս բերել»»: Մայրիկն ասում է՝ գոհ է նաև որդիների հրամանատարներից, նրանք կյանքեր են փրկել, հրամանատարի շնորհիվ է նաև, որ Բորիկը տուն է «վերադարձել»: Հոկտեմբերի 19-ին մայրիկը վերջին անգամ զրուցել է Բորիկի հետ: Հաջորդ օրը նա զոհվել է: Ընտանիքին տարբեր լուրեր էին հասնում՝ որ ուժեղ գրոհ է եղել, որ լավ լուրի սպասել պետք չէ, բայց Բորիկի անունը չկար նաև գերիների ու զոհվածների ցուցակներում: Օրեր անց Բորիկը, ավելի պարզ ասած՝ նրա մասունքը «հասնում է» ծնողներին: «Բորիկս ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, դու ուժեղ ես: Մտածում եմ՝ երևի սրան էր պատրաստում, որ ուժեղ լինեմ: Ու ինքս ինձ ասացի՝ «իմ երեխեն ուժեղ է, հերոս, պետք է ուժեղ լինեմ, նստեմ իր կողքին ու ճանապարհեմ իրեն, որ իմ փոխարեն չամաչի»»:

Նարեկը Բորիկի հուղարկավորության օրը տուն է հասնում: «Պատմում է՝ գիտեի, որ Բորիկի հետ ամեն բան կարգին է, բայց այդ օրը ներսս սկսեց տաքանալ, կարծես ինչ-որ բան շարժվեր, թույլ էի: Վաշտի հրամանատարին ասում է՝ կապ տուր, խոսեմ Բորիկի հետ, բայց նա արդեն տեղյակ է լինում, թե ինչ է պատահել, ու ասում է, թե կապ չկա: Նարեկի սրտում արդեն կասկածներ են արթնանում: Նարեկին ուղարկում են տուն, ասում, թե Բորիկը վիրավոր է: Նարեկը պետք է հաց տեղափոխող մեքենայով իջներ, բայց վերջին պահին ասում են՝ «ուազով» կգնաս: Հացի մեքենան պայթեցնում են, երկու հոգի զոհվել էր, մեկը՝ վիրավորվել: Ամբողջ ճանապարհին Նարեկս Աստծուն միայն մեկ բան է խնդրել, որ Բորիկը ողջ լինի՝ թող ոտքեր չունենա, իր ոտքերը կլինեմ, թող ձեռքեր չունենա, իր ձեռքերը կլինեմ»:

Նարեկը եղբոր մահն անասելի ծանր է տանում, բայց կարողանում է իր սիրելի ընտանիքի օգնությամբ հաղթահարել ցավը, չնայած մայրիկին հաճախ է ասում՝ իմ կեսը չկա: «Բորիկը սիրում էր կյանքը, նպատակներ ուներ, պետք է դրանք կյանքի կոչենք: Ամեն ինչից զատ, պետք է թիկունք լինենք Նարեկիս:Միշտ ասում էինք՝ Բորիկը Նարեկին թիկունք կլինի, հիմա այդ պատասխանատվությունը մնաց իմ ու ամուսնուս ուսերին: Աստծուն խնդրում եմ՝ երկար ապրեմ, որ Բորիկի փոխարեն Նարեկի կողքին լինեմ: Իրենց ծննդյան օրն ինձ մոտ երկակի զգացողություն է, ինչպես Բորիկիս հուղարկավորության օրն էր: Ամենադժբախտն էի, որ Բորիկս զոհվել էր, բայց ամենաերջանիկն էի, երբ Նարեկս տուն եկավ: Այս օրերին նորից վերապրեցի իմ ցավը, անգամ կրկնակին: Հույս էի փայփայում, որ կգնամ Արցախ, մի բուռ հող կբերեմ տուն, որի մեջ Բորիկիս միս ու արյունն է, շունչն ու հոտը»,-ասում է տիկին Լենան:

Հ. Գ. - Բորիկ Մուսինյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Գարգառ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչի է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան