Թվային սարքերի մի մասն արդեն ՀՀ-ում են
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում հեռուստահաղորդակցությունն անցում է կատարում թվային հեռարձակման, ինչից օգտվելու համար պետք է ձեռք բերել թվային ընդունիչ կամ գնել նոր` թվային ընդունիչով հեռուստացույց:
Վերը նշվածը իրենից ենթադրում է հավելյալ ծախսեր, այդ իսկ պատճառով, անցյալ տարվա վերջին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անապահով ընտանիքներին անվճար թվային ընդունիչներ տալու մասին:
Այսօր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ թվային հեռարձակման կցուրդ սարքերի առաջին խմբաքանակն արդեն իսկ Հայաստանում է, մյուս խմբաքանակն էլ մի փոքր ուշացումով տեղ կհասնի:
Մաքսազերծումից հետո սարքերը փոխանցվելու են տարածքային կառավարման նախարարությանը, ինչից հետո դրանք կառավարության կողմից սահմանված ժամկետներում բաժանվելու են համապատասխան ընտանիքներին:
Մաքսազերծումից հետո սարքերը փոխանցվելու են տարածքային կառավարման նախարարությանը, ինչից հետո դրանք կառավարության կողմից սահմանված ժամկետներում բաժանվելու են համապատասխան ընտանիքներին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



