Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանություններն իրենց «արշինով» են չափում. ում համար Հայաստանը աթոռ է, ում համար՝ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ավելի ստույգ՝ սեպտեմբերի 19ից Երևանի, ապա նաև Գյումրու, Վանաձորի փողոցներում ու հրապարակներում, նույնիսկ հանրապետական ենթակայության ճանապարհներին ծավալված պայքարը, իսկ ավելի ճիշտ է ասել՝ համաժողովրդական հուզումները փաշինյանական իշխանության կողմից արժանանում են տարբեր, որպես կանոն՝ մանիպուլյատիվ պիտակավորումների:

Դա ինքն իրենով հետաքրքիր դիտարկումների տեղիք է տալիս, բայց նախ՝ հիմնական մի «թեզի» մասին: Այսպես. փաշինյանականները ու նրանց սատելիտային բազմաֆեյք «երգչախումբը» օրնիբուն զլում են, թե՝ «սա աթոռակռիվ ա...», թե՝ «խառը վիճակից օգտվելով՝ աթոռակռիվ են անում» և այլն, և այդպես շարունակ:

Այս «թեզը», որքան էլ որ դա տարօրինակ հնչի, որոշակիորեն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը: Այո, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների համար այն, ինչ տեղի է ունենում, իսկապես էլ «աթոռի կռիվ ա», քանզի նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ իրենց իշխանությունը, իրենց աթոռները պահելը: Թե չէ, երկիր, հայրենիք, անկախություն... Նրանց այդ ամենը չի հետաքրքրում ընդհանրապես: Այո, Նիկոլ Փաշինյանը և նրա անխուսափելի հեռացումից հետո իրենց սպասվող պատասխանատվության գիտակցումից դողէրոցքի մեջ ընկածները իսկապես էլ «աթոռի կռիվ» են տանում՝ նպատակ ունենալով ցանկացած գնով, այդ թվում՝ ներքին բախումների, թեկուզ և արյունահեղության միջոցով պահել իրենց իշխանությունը: Ի դեպ, դա մենք չենք ասում, դա ամենից պարզ ու ակնհայտ կերպով խոստովանեց նրա ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով, որ առանց վարանելու կկրակեն մարդկանց վրա: Իբր դա կանեն այն դեպքում, եթե «մտնեն պետական շենքեր», բայց դա, հասկանալի է, ընդամենը ձևական կողմն էր, այստեղ կարևորը այն է, թե ով «բացեց» կրակելու թեման, ով ու ինչպես հայտարարեց դրա մասին:

Վերադառնանք «աթոռին»: Ինքնին հասկանալի է, որ ցեղասպանվելու այս մղձավանջն առնվազն կասեցնելու համար առաջին հերթին պետք է ազատվել Փաշինյանից ու նրա իշխանությունից: Այսինքն, իշխանությունը պիտի փոխվի: Մինչև չփոխես իշխանությունը, ոչ մի ռեալ ու արդյունավետ քայլ չես կարող անել՝ ժողովրդին ու երկիրը պաշտպանելու համար: Լուծման ուղիներ գտնելու անվիճարկելի նախապայմանը իշխանության փոփոխությունն է: Առանց դրա իմաստազրկվում է և անպտուղ է լինելու ցանկացած, թեկուզ ամենաբարի մղումներով իրականացված քայլ, նախաձեռնություն:

Ուստի, երբ Փաշինյանը ու նրա քարոզչաքաղաքական սպասարկուները շարունակաբար ասում են, թե «այս պայքարն աթոռի համար է», իրենք տեղի ունեցողը պարզապես չափում են իրենց արշինով: Իրենք եղելությունները, իրենց «քաղաքականության» հետևանքով ազգի ու երկրի գլխին բերած աղետները չափում են, ընկալում են բացառապես իրենց՝ «աթոռ» ունենալ-չունենալու տեսանկյունից: Այսինքն, իրենց համար Հայաստանը գործնականում «աթոռ» է: Ընդամենը՝ աթոռ, որին կառչել են բոլոր հնարավոր ոստիկաններով, ոստիկանական մահակներով, կարմիր բերետներով և այլ սերտաճած ռեպրեսիվ պարագաներով:

Եվ, նկատենք, Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի «ուղերձը», դրա գրեթե ամբողջ լեյտմոտիվը հենց «աթոռից կառչած մնալն» էր: Նա բավականին թափանցիկ, ու դա միայն մենք չենք նկատել, ակնարկեց, որ պատրաստ է ներքին արյունահեղություն, ներքին բախումներ հրահրել, միայն թե ինքը մնա վարչապետի պաշտոնին: Հիշո՞ւմ եք՝ 2018-ին, որ ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա մի փոքր «խմբագրվել» է նրա մոտեցումը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը կկործանեմ ամբողջապես»:

Հա, ու Փաշինյանը խոսում էր անկախության, ինքնիշխանության մասին, որոնք ինքը, իբր, վճռականորեն ուզում է պաշտպանել: Սա ասում է մի գործիչ, որ արդեն 5 տարի է, իսկ վերջին 3 տարվա մեջ՝ գերարագացված տեմպերով, մսխում է, կարելի է ասել՝ մեծապես մսխել է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ինքնուրույնությունը, անվտանգությունը, գոյության հնարավորությունները:

Ի դեպ, երբ Փաշինյանը նախօրեին խրոխտ հայտարարում էր ինքնիշխանության մասին, միանգամից վերհիշեցի, թե ինչպես էր 4 տարի առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նույն անձը գոռում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Թե ինչ եղավ հետո... բոլորը տեսան, ու շարունակում ենք տեսնել:«Հետո...»-ն Արցախի էթնիկ զտումն ու Արցախի հայության բռնագաղթն է, որի խոշոր հոսքն սկսվեց երեկ:

Արժե՞ բացատրել, թե ինչ է նշանակում Փաշինյանի կողմից ինքնիշխանության մասին հայտարարելն ու ինչի է բերելու, ըստ որում, շատ ավելի արագ, քան կարող է թվալ անգամ հոռետեսներին: Ու ընդհանրապես, միշտ է այդպես եղել. ինչի մասին նա բարձրաձայնել է՝ որպես, ասենք, կարմիր գիծ կամ իր պաշտպանության ներքո գտնվող հարց, անպայման ավիրվել է:

Վերադառնանք հրապարակ: Ինչ պիտակումներ էլ տան ընդվզող քաղաքացիներին, ինչ էլ ասեն կամ չասեն զանազան մանիպուլ յատորներ ու քարոզիչներ, փաստը մնում է փաստ. մարդկանց փողոցներ ու հրապարակներ որևէ քաղաքական ուժ կամ միավոր չի դուրս բերել, անկախ այն բանից, թե ով ինչ կոչեր է արել: Մարդիկ ելել են փողոցներ ու հրապարակներ, որովհետև բողոք ունեն, որովհետև ռեալ տեսնում են Հայրենիքի կորուստն ու կործանման ընթացքը: Եթե կուզեք, հիմնական հարցը կամ երևույթը՝ գոնե այս 4-5 օրվա մեջ մեր աչքի տեսածով, ընկալածով, այն է, որ հրապարակում հավաքված մարդիկ այդտեղ եկել են ոչ թե ինչ-որ մեկին հետևելով կամ ինչ-որ մի ուժի համար, այլ որովհետև բողոք ու ցասում ունեն, պահանջ ու անելիք ունեն: Եթե կուզեք, իրավիճակի էական նրբությունն այն է, որ ոչ թե քաղաքական գործիչները կամ ուժերն են մարդկանց «բերել» հրապարակ, այլ հրապարակներում հավաքված մարդիկ են քաղաքական ուժերին, գործիչներին «բերման ենթարկել» ու «բերման ենթարկում» հրապարակ:

Մարդիկ եկել, գալիս ու գալու են իրենց զավակների ապագայի, երկիր ու այդ երկրում ապագա ունենալու համար: Հասկանո՞ւմ եք, մարդիկ եկել են, որովհետև իրենց համար Հայաստանը «աթոռ» չէ, այլ Հայրենիք, որը կորցնելու իրավունք չունենք: Ու քաղաքական գործիչները, լիդերները, որոնք մարդկանց առաջնորդելու հայտ ու հավակնություն ունեն, պետք է արագ ու հստակ արձագանքեն ընդվզող ժողովրդի տրամադրություններին:

Մարդիկ չեն գալիս միայն այս կամ այն հռետորին լսելու համար, մարդիկ գալիս են այս ռեժիմից ազատվելու, այսինքն՝ երկիր ու այդ երկրում ապագա ունենալու շանս ունենալու համար: Գուցե առայժմ շատ բաներ հախուռն են, բայց նկատելի է նաև, որ առկա տրամադրությունները կարող են արագորեն ու բնականորեն վերաճել որոշակի քայլերի, ըստ որում, նաև մարդկանց առանձին խմբերի ինքնակազմակերպման միջոցով: Արժե, որ ելույթների համար հարթակ բարձրացողներն էլ դա արագ ընկալեն:

Իրավիճակի հավել յալ նրբությունն այն է, որ թե՛ ժամանակն է սուղ, թե՛ սխալվելու տեղ ու հնարավորություն այլևս չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով