Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր. Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անհանգստություն, տագնապի զգացողություն, անորոշություն: Այս բոլոր զգացումները, մի բան էլ ավելի, ունեինք արցախյան շրջափակման օրերին, թշնամու զորաշարժի կադրերը դիտելիս: Սեպտեմբերի 19-ից հետո ամեն ինչ փոխվեց: Սկսվեց Արցախից մեր հայրենակիցների տեղահանումը. թողնելով իրենց տները՝ նրանք տեղափոխվում են Հայաստան: Նման զարգացման շատերս պատրաստ չէինք: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, այն պահից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Պրահայի բանակցություններում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է, բանակցային բոլոր գործընթացները և ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում համարյա թե փոխվեց:

«Մի բան է, երբ եռակողմ հայտարարությամբ փորձում ես դետալների հարց լուծել այն պարագայում, երբ Արցախը վիճելի տարածք է: Հիշում ենք՝ ռուսներն ասում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք ապագա սերունդներին: Մեկ այլ բան է, երբ հայտարարում ես, որ փաստացի դուրս ես գալիս եռակողմ ֆորմատից, ի դեպ, դա ևս խայտառակ ֆորմատ էր, չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե դա նորմալ բան էր: Կապիտուլ յացիոն ֆորմատից դուրս ես գալիս, ստորագրում կապիտուլ յացիա, որ Արցախն Ադրբեջանի կազմում է: Այդ պահից սկսած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բոլոր կենտրոնները վերանայում են իրենց դիրքորոշումը խնդրի նկատմամբ և վերաբերվում են վիճելի տարածքին որպես ոչ վիճելի տարածք, որտեղ տարածքի տերը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, կարող է իրականացնել գործողություններ, որոնք բխում են իր ներքին օրենքներից, Սահմանադրությունից և այլն: Այդ պահից սկսած, ըստ էության, Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ, ստացավ լեգիտիմ իրավունք իրականացնելու ցանկացած գործողություն այդ տարածքում:

Ասում են՝ ռուսական խաղաղապահ ուժերը սա չարեցին, իրանցիներն ինչոր հայտարարություն արեցին, բայց գործողություն չարեցին, ֆրանսիացիներն ամենաբարձր մակարդակով բազմաթիվ հայտարարություններ արեցին, ԱՄՆ-ն մտահոգություն հայտնեց, անգամ զանգեց Ալիևին, բայց, միևնույնն է, ոչինչ չարեց: Այս նվնվոցների ու «մունաթի» համար հիմքեր կան, բայց նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ Արցախի հարցը միջազգայինից դարձավ Ադրբեջանի ներպետական, քաղաքական հարց: Դրա համար էլ Ադրբեջանն ասում է՝ եթե մեր տարածքն է, կարող ենք Լաչինի միջանցքը փակել ու անցակետ դնել, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունեն այնտեղ նախագահ, պատգամավորներ, կառավարություն և այլ օղակներ, եթե մեր տարածքն է, ի՞նչ գործ ունի այնտեղ պաշտպանության բանակը, ոստիկանությունը և այլն: Տար բեր պատր վակ ն ե րով Ար ց ա խ ի անունը դրեցին չկառավարվող տարածք, որտեղ գործում են իբր ահաբեկիչներ, ռազմական վերջին գործողության անունը դրեցին լոկալ հակաահաբեկչական օպերացիա, որն իրականացնում է Ադրբեջանն իր, այսպես կոչված, սուվերեն տարածքում, այն է՝ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով, եթե կարելի է այն թեթև անվանել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Այս ընթացքում Արցախում նաև արձանագրում են ռազմական վերջին գործողությունների ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, հավանաբար ինչ-որ պահից սկսած կլինեն նաև զեկույցներ, հրապարակումներ և դիմումներ միջազգային կազմակերպություններին: «Կարծում եմ՝ պրակտիկ տեսակետից այդ փաստահավաքությունը, արձանագրումները գուցե հենց այս պահին արդյունք չտան, բայց ինչ-որ պահի, երբ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան հնարավոր է փոխվի, օրինակ՝ ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնի պետք լինի Ադրբեջանին թուլացնել, կարգի հրավիրել, կամ էլ, որպես աշխարհաքաղաքական ինչ-որ կոնգլոմերատի անդամ, «տեղը դնել», այդ պահին փաստահավաք խմբի տվյալները կարող են օգտակար լինել, և խորը պահած տուփերից փաստաթղթերն ու տեսարանները դուրս բերվեն: Նույնը եղավ նաև 1915 թ. Ցեղասպանության պարագայում, երբ 100 տարի անց Արևմուտքի ինչ-որ երկրների՝ ԱՄՆ-ին, Գերմանիային և մյուսներին, անհրաժեշտ էր Թուրքիայի հետ ինչ-որ հարցեր լուծել, որպես մահակ, լծակ ու գործիք սկսեցին օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը: Գուցե հետագայում ինչ-որ պահի բարձրացնեն Արցախում ադրբեջանական ցեղասպանության կամ էթնիկ զտումների հարցը: Ամեն դեպքում դա օգտակար ու կարևոր գործ է: Կարծում եմ, որ համապատասխան կառույցները զբաղվում են դրանով, պետք է շարունակել փաստերի արձանագրումը»,-նշում է մեր զրուցակիցը:

Երևանում այս օրերին անհնազանդության ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այս ընթացքում նա ուղերձով դիմեց ժողովրդին՝ խոսելով Հայաստանի ինքնիշխան , ազատ, ժողովրդավարական պետություն կամ վախվորած ծայրագավառ լինելու երկընտրանքի մասին. «Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում»: Խոսեց նաև Ռուսաստանի մասին, մասնավորաբար, որ արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղից հեռանալու պարագայում «պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա»: Ռուսաստանին մեղադրեց նաև Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու մեջ:

«Ինչ վերաբերում է նրան, որ իբր հիմա Հայաստանում դիլեման անկախականների ու գուբերնիստների մեջ է, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա վա բանկ է գնում՝ փորձելով խնդիրն այդ դաշտ տեղափոխել: Հանրապետության հրապարակ եկող և նաև ելույթ ունեցող անհատները և ուժերն իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներով շատ տարբեր կարող են լինել: Ուզում եմ մեկ բան հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թե՛ 2018, թե՛ 2021 թվականներին իշխանության չէր կարող գալ, եթե չլիներ Ռուսաստանի «դաբրոն»: Այլ հարց է, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ նաև Ռուսաստանի «դաբրոյով»: Արդյո՞ք ոչ նրա համար, որ Ռուսաստանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի այս իբր միտումնավոր հակառուսական դեմարշներից, հետագայում Արցախի և Հայաստանի «բարեմասնություններով» իր սիտուացիոն դաշնակից Թուրքիային և Ադրբեջանին լավություն անի:

Այսինքն՝ այստեղ մեծ հարց է, թե փաստացի ով է ավելի մեծ ծառայություն մատուցել Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ այն ընդդիմությունը, որը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար անընդհատ նույն տեխնոլոգիաներով և մեթոդաբանությունը կիրառելով, փորձում է ամեն անգամ տարբեր արդյունքներ ստանալ: Դա, իհարկե, զարմանալի է, երբ անընդհատ նույն տեխնոլոգիաները կիրառելով, ակնկալում ես, որ հաջորդ անգամ արդյունքն այլ է լինելու: Ամեն ինչ, թացն ու չորը խառնվել է իրար: Արդեն չես հասկանում, թե ով է պրոռուսական, ով է պրոարևմտյան և այլն: Բայց հստակ է, որ թե՛ 2018, թե՛ 2021 թթ. կար աշխարհաքաղաքական կոնսենսուս Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, որի ակտիվ ու գործուն մասնակիցն էր նաև Ռուսաստանը:

Այսօր ունենք մի իշխանություն, որը մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունն իջեցրել է շրիշակից ցածր: Հիմա համարյա թե արտաքին կառավարման երկիր ունենք, ընդ որում՝ աշխարհաքաղաքական մի քանի կենտրոններից, յուրաքանչ յուրն իր շահից ելնելով: Ասենք, մեկը կառավարում է Արցախի, մյուսը՝ Սյունիքի, երրորդը՝ մյուս տարածաշրջանների, հաջորդը՝ տնտեսական հարցերի շուրջ և այլն: Մենք ունենք արտաքին կառավարման տակ եղած երկիր, ընդ որում՝ բազմավեկտոր կառավարվող երկիր»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը 4 տարի անց խոհրդավոր կերպով կորած աղջիկը հայտնվել էՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա Ղուկասյան Ժողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանՏղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգաններըԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Չորս չափահաս ձերբակալվել են 16 երեխաների սարսափելի պայմաններում պահելու համարԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցումՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանԵրևանում ջրի խնդիրը խորանում է․ բնակիչները պահանջում են լուծումներՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ինքնաթիռներում սնունդ տալ ուղևորներին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին