Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ անուղղելի լավատես եմ եղել, բայց լավատեսությունը պիտի հիմք ունենա, հիմա այն շատ փխրուն է, չեմ ուզում խոստովանել, որ գրեթե չկա: Հաճախ ենք ասում, որ մեր խնդիրների պատճառը տգիտությունն է, հավելում եմ՝ նաև իրար չսիրելը: Իրար չենք սիրում, դադարել ենք ապրումակցել իրար, դադարել ենք մեկս մյուսի ցավով ապրել, դադարել ենք մեկս մյուսի ուրախությամբ ուրախանալ, չնայած վերջին շրջանում ուրախանալու առիթներ էլ կարծես չկան:

Այս ի՞նչ ատելություն է համակել բոլորիս, տեսե՞լ եք այն տեքստերը, որոնք մարդիկ գրում են համացանցային տիրույթում: Մեկդ կասի՝ ֆեյք էջեր են, կհակադարձեմ, իհարկե, նաև նման էջեր կան, բայց շատերի պարագայում մեր կողքին ապրող մարդիկ են, մարդիկ, որոնք կարծես բոլորին են ատում՝ արցախցուն, «նախկիններին», իշխանությանը, մարդիկ են, որոնք կարող են երիտասարդին բռնության ենթարկելու տեսանյութին այնպիսի մեկնաբանություն գրել, որը կարդալուց հետո կափսոսաք, որ նրանց հետ նույն օդն եք շնչում:

Եվ հետո՝ բոլոր ֆեյքերի «հետևում» էլի մարդ է, նշյալ մարդկանցից մեկը, այս անգամ՝ ուղղակի ոչ իր դեմքով: Այս ատելությունը սրբելու ու տանելու է բոլորիս, ատելության այս ալիքից որևէ մեկս չի փրկվելու: Այս ատելություն սերմանողները չեն էլ հասկանում, թե ինչպիսի մեղք են գործում: Բայց թերևս սխալվեցի՝ հասկանում են, չհասկացող մարդն այդքան ճիշտ թիրախներ չի ընտրի: Իսկ իրենք գիտեն, թե ոնց մարդկանց իրար դեմ «հանեն», ինչպես ստիպեն, որ բարկանան, լավ են ճանաչում մեր թույլ կողմերը և հմտորեն օգտվում են դրանցից: Վերջին օրերին որպես թիրախ ընտրված են ընտանիքները, որոնք այս պատերազմներում (ցնդելու բան է, չէ՞, ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմ տեսանք) իրենց ամենաթանկերին կորցրեցին՝ որդիներին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ամուսիններին: Նրանց փաթեթավորված մի տեքստ են հրամցնում՝ «ով կասի, որ Հայաստանը ոչինչ չի արել Արցախի համար, ցույց տվեք նրան Եռաբլուրի տեղը»:

Ծնողներից շատերը մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքեցին դրան՝ ախր, մեր որդիները հանուն Արցախի զոհվեցին: Իհարկե, ոմանք այս խայծը հենց առաջին րոպեից հեռու վանեցին իրենցից: Բայց շատերի դեպքում հերթական սեպը խրվեց արցախցու ու հայաստանցու միջև: Ախր սա ի՞նչ բան է, ինչպե՞ս կարելի է մի բուռ մնացած հայրենիքում ու ժողովրդի մեջ նման տարանջատումների մասին խոսել: Օրինակ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե հայը որ մարզից է, եթե կարգին մարդ է, դրանով ամեն ինչ ասված է, եթե անհայրենիք ու սրբապիղծ է, ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի կամ Արցախի որ քաղաքից ու գյուղից է:

Այս տարանջատումը քանդեց մեր տունը, այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս, անհասկանալի ինքնավստահությամբ, մարտնչող տգիտությամբ առաջ ենք ընթանում դեպի ապագա, որն այնքան խավար ու անորոշ է, այդ ճանապարհին էլ ենք իրար ատում, աղմկում ու այդ աղմուկի մեջ չենք լսում ամենակարևորը...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի