Այս քննարկումների առանցքային հարցերից մեկը ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ․ Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳ«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում «հումանիտար միջանցքի» խնդիրը մի քանի օր է ակտիվ քննարկումների օրակարգում է` և´ հանրային մակարդակում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում:
Ակնհայտ է, որ մարդիկ ընտրության հնարավորություն պետք է ունենան, սակայն այս քննարկումների առանցքային հարցերից մեկը` ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ և ի՞նչ ձևով է նրանց մուտքն ապահովելու Հայաստան:
Եթե դա լինելու է ադրբեջանական անցակետի ռեժիմի պայմաններում, ապա դա և´ տեխնիկական (թողունակության), և´ անվտանգային տեսանկյունից ոչ միայն լուրջ խնդիրներ է հարուցում, այլ նաև իր հետ այլ հարցեր առաջացնում:
Եթե նույնիսկ, այսպես ասած, ազատ ռեժիմով է անցում լինելու, ապա դա էլ պետք է հասկանալ, թե ի՞նչ չափորոշիչներով է լինելու, օրինակ` ի՞նչ են իրենց հետ դուրս բերելու մարդիկ, արդյո՞ք հնարավորություն է լինելու սեփական մեքենաներով դուրս գալ և այլն:
Ցավոք, այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ քննարկումը, բանակցություններն ու մտորումները սրա շրջանակներում են:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



