Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին. Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին։
Այս անգամ էլ Արցախի իշխանություններին, ովքեր պարտադրված ստորագրում են բացառապես ադրբեջանցիների կողմից կազմված փաստաթուղթը, որտեղ նշված է, որ «Արցախի տարածքից դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ մնացած ստորաբաժանումները»։
Նիկոլ Փաշինյանը սա համարում է հարված Հայաստանին, իբր թե արցախցիները ընդունում են, որ Արցախում ՀՀ զինված ուժեր կան։
Սա ասում է Նիկոլ Փաշինյանը, ով նոյեմբերի 9-ին պարտադրված է եղել ստորագրել հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը»։
Փաստորեն, մինչև 2020թ․ Քարվաճառն ու Լաչինը եղել են Հայաստանի Հանրապետության, ոչ թե Արցախի Հանրապետության տարածք։
Թերևս, եկել է ձեր հավերժական լռության ժամանակը…
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
3
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
4
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու



