ՀայաՔվեի հրատապ հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաքվե քաղաքացիական նախաձեռնության շտաբը, արձանագրելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ԶՈՒ լայնամասշտաբ հարձակումը՝
1․ խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքն ու փաստացի անգործությունը ադրբեջանական ագրեսիային անհապաղ հակազդման հարցում․
2․ ՀՀ իշխանություններից վճռականորեն պահանջում է հրաժարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ուղեգծից։ Ի կատարումն այս քայլի՝ պահանջում ենք ՀՀ-ի անունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․
3․ ՀՀ իշխանություններից պահանջում է ստանձնել Արցախի Հանրապետությունում բնակվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորման սահմանադրական պարտավորությունը․
4․ Կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին՝ հաջակցություն այս պահանջների՝ միանալու ՀՀ Կառավարության շենքի առջև այս պահին հավաքված մեր բազմաթիվ հայրենակիցներին։
«Հայաքվե» նախաձեռնության շտաբ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



