Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ. Անդրանիկ Թևանյանի նախնական արձագանքն ընտրություններին (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներին և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ։
«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ, և հիմա կասկածելիորեն ուշանում է տվյալների հրապարակումը։ Ակնհայտ է, որ իրենց հարակից քույր կազմակերպության միջոցով փորձում են ինչ-որ թվեր ստանալ»,-ասել է Անդրանիկ Թևանյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններն ամբողջական իշխանափոխության հնարավորություն են․
«Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



