Ռուբեն Վարդանյանի կոչն Արցախից
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել Արցախից՝ կոչ անելով բոլորին անպայման մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Նախկին պետնախարարը, որ արդեն իսկ հայտարարել է, որ աջակցելու է Հայաստանում իշխանափոխությանը և ապիկար ու դավաճանական իշխանազրկմանը, հրաշալի հասկանում է, որ ընտրություններին մասնակցության մեծ ցուցանիշն է դրա հիմնական առհավատչյան։ «Եթե վստահում եք ինձ, ուզում եմ, որ ձեր ձայնը տաք համար 13-ին»,- ասել է Վարդանյանը։
Համար 13-ը, հիշեցնենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի թեկնածուն կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանն է։ Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ «Մենք ունենք շատ խնդիրներ, թե՛ քաղաքի , թե՛ համահայկական մակարդակով, բայց ի տարբերություն այլ ուժերի, «Ապրելու երկիրը» ունի տեսլական ռեսուրսներ, որ Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը դարձնեն լավագույնը պատմության մեջ»։
Ռուբեն Վարդանյանի աջակցությունը «Ապրելու երկրին» իհարկե նոր չէ, ստեղծման պահից հասկանալի էր, որ կուսակցությունն ասոցացվում է հենց նրա հետ։ Կուսակցության համահիմնադիրները, սկզբունքային դիրքորոշման արդյունքում լքելով իրենց բարձր պաշտոնները, դարձել են փաշինյանական վարչախմբի անհաշտ քարոզիչները, ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ քարոզարշավի ողջ ընթացքում այս կուսակցությունը հայտնվել էր փաշինյանկան քարոզիչների թիրախի առաջնակետում, ուստի և Երևանի ընտրողը հրաշալի հնարավորություն ունի իր ձայնը բարձրացնելու Փաշինյանի իշխանության դեմ և ընտրելու այն ուժին, որն ամենամեծ հնարավորություններն ունի իշխանափոխություն իրականացնել Երևանում, ապա և՝ հանրապետությունում։
Քնարիկ Մախսուդյան




















































