Սիրիական կառավարական զորքերը Լաթաքիայում ռազմավարական բնակավայր են ազատագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական կառավարական զորքերն ամբողջական վերահսկողություն են հաստատել Լաթաքիա նահանգի՝ ռազմավարական կարեւորության Սալմա բնակավայրի նկատմամբ: Այս մասին հաղորդել է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Զինծառայողներն ու նրանց սատարող կառավարամետ ապստամբներն այժմ ազատագրված տարածքում ստուգում են ականների եւ պայթուցիկ այլ սարքերի առկայությունը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, Սալման սիրիական ընդդիմությանն աջակցող ապստամբների վերահսկողության տակ էր 2012 թվականից եւ համարվում էր Լաթաքիայի ընդդիմության հիմնական հենակետը: Այն սիրիական զորքերի հարձակումներից պաշտպանում էին մի շարք խմբավորումների ներկայացուցիչներ, այս թվում՝ «ան-Նուսրայի ճակատ»-ի ծայրահեղականները:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



