Երիտասարդի որովայնից հանել են նրա երկվորյակին(լուսանկարներ)
ԼԱՅՖՀնդկացի դեռահասը հոսպիտալացվել է, քանի որ անընդհատ որովայնի ցավեր ուներ։ Նա եւ նրա ընտանիքը ապշել են՝ իմանալով այդ ցավերի պատճառը։ Բժիշկները տղայի որովայնից նրա երկվորյակ եղբոր էմբրիոնն են հանել։ 18-ամյա Նարենդրա Կումարը կտրուկ նիհարել էր, անընդհատ սրտխառնոց ուներ ու ցավեր որովայնում։
Բժիշկները վիրահատել են տղային ու որովայնից հանել 2,5 կիլոգրամանոց էմբրիոնը, որը տղայի որովայնում պորտալար էր կազմել։ Էմբրիոնը սնվել է տղայի հաշվին, դրանից էլ տղան հյուծվել է։ «Մենք երեխայի էմբրիոնը հեռացրինք, որը ատամներ, մազեր ուներ, վատ զարգացած գլուխ, ողնաշար»,- ասել է բժիշկը։
Մասնագետները նշում են, որ սա հազվադեպ հանդիպող երեւույթ է, երբ ի սկզբանե երկվորյակներ են բեղմնավորվում, սակայն մեկը մյուսին կուլ է տալիս։ Աշխարհում մոտ 200 նմանատիպ դեպք է եղել։



1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



