Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս բռունցքներով կռիվը դարձավ մարզաձև․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բռնցքամարտը հնագույն մարզաձև է։ Բռնցքամարտի առաջին պատկերներ են գտնվել շումերական քարանձավներում՝ թվագրվող մ.թ.ա. 3000 թվականին: Իսկ եգիպտական բարիեռելիեֆի վրա, որը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով, պատկերված է ոչ միայն ձեռնամարտ վարող երկու մարդ, այլ նաև հանդիսատես։ Բռնցքամարտը մեծ ժողովրդականություն է ունեցել Հունաստանում։ Դեռ մ.թ.ա. 688 թվականին այդ մարտարվեստը ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Այն ժամանակվա կանոններն արգելում էին հարվածել մարմնին, թույլատրվում էր հարվածել միայն գլխին։ Հին բռնցքամարտում ռաունդներ չեն եղել, մենամարտը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ մարտիկներից մեկն ամբողջությամբ չի կորցրել գիտակցությունը կամ հրաժարվել շարունակել մենամարտը։

Հին աշխարհի բռնցքամարտը կապ չի ունեցել տեխնիկայի և արագության հետ, նախապատվությունը տրվել է հարվածի ուժին։ Հաճախ այն ժամանակվա մենամարտերը ավարտվել են մարտիկի մահով։ Ձեռնոցներ չեն եղել, իսկ մերկ ձեռքերին դրված են եղել կաշվե բարձիկներ՝ մետաղական ներդիրներով։ Այն ժամանակվա ամենահայտնի մարտիկներից է եղել Դիագորասը։ Ժամանակակից բռնցքամարտը հայտնվել է Անգլիայում 17-րդ դարում։ Բռունցքներով մարտի մասին առաջին հիշատակումը վերագրվում է 1681 թվականին, իսկ 1689 թվականից մարտերը սկսել են կանոնավոր կերպով կազմակերպվել: Ի սկզբանե ձեռնոցներ չեն եղել, դրանք օգտագործվել են միայն մարզումների ժամանակ։ Մարզիկները բռունցքներով կռվել են հատուկ հարթակում, որը իրենից ներկայացրել է պարաններով շրջապատված հատուկ ասպարեզ: Եղել են դատավորներ. եթե բռնցքամարտիկներից մեկը հարված էր բաց թողնում և ընկնում, ապա դատավորը 30 վայրկյան ժամանակ էր տալիս ուշքի գալու համար։

Եթե բռնցքամարտիկը չէր կարողանում վերականգնվել նոկդաունից հետո, հաղթանակը ավտոմատ կերպով շնորհվում էր մյուսին: Այն ժամանակ մարտերը բավականին կոշտ էին, մենամարտը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ բռնցքամարտիկներից մեկը ամբողջությամբ չէր կորցնում մարտունակությունը։ Բայց, չնայած դրան, կային կանոններ, որոնք կարող էին հանգեցնել բռնցքամարտիկի որակազրկմանը։ Գոտկատեղից ներքև հարվածելն արգելված էր, չէր կարելի հարվածներ հասցնել, եթե հակառակորդը ծնկաչոք էր, արգելված էր կառչումներ ու պահումներ կատարել։ Թեև Անգլիայում առանց ձեռնոցների մարտերը տարածված էին, բայց իշխանությունները դեմ էին նման մրցումներին։ Մերկ ձեռքերով մարտը հաճախ ավարտվում էր ծանր վնասվածքներով, բացի դա, տաքացած երկրպագուները կարող էին կռիվ սկսել միմյանց միջև: Պաշտոնական մարտ անցկացնելու համար պահանջվում էր տեղական իշխանությունների թույլտվությունը։

Այն դեպքերում, երբ թույլտվություն չէր ստացվում, մրցույթը տեղի էր ունենում մի որևէ հանգիստ ու ամայի վայրում, ընդ որում՝ դա համարվում էր հանցագործություն, որի համար կարելի էր բանտ նստել։ 1719 թվականին Բրիտանիայի ամենաուժեղ մարտիկներից երկուսը՝ Ֆիգգը և Սաթոնն են հանդիպել ռինգում։ Պայքարը եղել է չեմպիոնի կոչման համար, և հաղթանակ է տոնել Ջեյմս Ֆիգգը։ Ֆիգգը ոչ միայն բռնցքամարտիկ էր, այլ նաև լավ սուսերամարտիկ։ Նա ամեն կերպ փորձում էր հանրահռչակել բռնցքամարտը, այն հասցնել Անգլիայի յուրաքանչյուր անկյուն և դրանից դուրս: Ֆիգգի բռնցքամարտի ակադեմիան ստեղծվել է 1722 թվականին։ Դպրոցում սովորեցնում էին բռնցքամարտի արվեստ, ինչպես նաև սուսերամարտ։ Դասերի համար վճարները շատ ցածր էին։ Հետագայում անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Բրոտոնը, որը Ջեյմս Ֆիգգի հետևորդն է, 1743 թվականին կազմել է կանոնների ցանկ, որոնք հիմք են հանդիսացել բռնցքամարտի համար։

Հետո անգլիացի հայտնի բռնցքամարտիկ Նեդ Հենդը՝ Բրոտոնի սանը, սահմանել է քաշային կարգերը, ինչպես նաև հարստացրել է բռնցքամարտի տեխնիկան նոր շարժումներով։ Բռնցքամարտի մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել 1867 թվականին: Քուինսբերիի մարկիզուհին լրագրող Ջոն Չեմբերսի հետ մշակել է նոր կանոնների մի շարք՝ բաղկացած 12 կետից։ Ռաունդները սկսել են տևել 3 րոպե՝ մեկական րոպե ընդմիջումներով, երկու մարզիկների բռնցքամարտի ձեռնոցները պետք է ունենային նույն քաշը, հանվել են կոշտ կոշիկները։ Ներդրվել է նաև բռնցքամարտիկներից մեկի ընկնելուց հետո 10 վայրկյան հաշվելու հայտնի կանոնը: Բռնցքամարտը պրոֆեսիոնալ սպորտ է դարձել 1892 թվականին։ Այդ տարի ռինգում հանդիպել են Ջոն Քորբեթն ու Ջոն Սալիվանը։ 21-րդ ռաունդում նոկաուտով պարտություն է կրել Սալիվանը, որը մերկ ձեռքերով բռնցքամարտի աշխարհի վերջին չեմպիոնն էր։ 1904 թվականին բռնցքամարտը դարձել է օլիմպիական մարզաձև, իսկ 1920 թվականից Օլիմպիական խաղերի կանոնավոր մասնակից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ