Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սուզանավի առաջին հարձակումն աշխարհում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Խաղալիք զենքերը ոչնչացնելու համաշխարհային օր, Դյուշենի մկանային դիստրոֆիայի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Բրազիլիա` Անկախության օր Պորտուգալիայից, Մոզամբիկ` Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Ռազմական հետախուզության օր, Հայաստան՝ Ինժեներական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

439 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևը:

1887 – ծնվել է խորհրդահայ կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1902 – ծնվել է կինոդերասան Մուրադ Կոստանյանը:

1925– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը։

1950 – ծնվել է վիրաբույժ-ուրոլոզ Բորիս Դանիելյանը:

1955 – ծնվել է արվեստաբան և նկարիչ Լևոն Լաճիկյանը։

1957 – ծնվել է հայազգի ռուսաստանցի դիվանագետ Լևան Ճաղարյանը:

1992- ավարտվել է Հայաստանի բանակի ինժեներական զորքերի կազմավորումը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ:

1995– ստեղծվել է Հայկական դրամի խորհրդանշանը։

2005-Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր անդրանիկ նիստն է գումարել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու՝ Մեծ եղեռնի զոհերի սրբադասման հարցն ուսումնասիրող հանձնաժողովը:

2006-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մոտ 45 րոպե տևած բավական սուր քննարկումներից հետո 13 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

2007-Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է ԼՂՀ նախագահի պարտականությունները:

2009 - Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2011 - Երևանում ստեղծվել է Համահայկական բանկը: - վախճանվել է հայազգի ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

2012 - Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Նա երկրորդ անգամ է ստանձնել ԼՂՀ նախագահի պաշտոնը:

2020 - պարետի նոր որոշմամբ մեղմացվել են հակակորոնավիրուսային սահմանափակումները՝ սկսել են գործել գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները։

ԱՇԽԱՐՀ

1191 - Արսուֆի ճակատամարտում Ռիչարդ 1-ինի խաչակիրների զորքը հաղթել է Սալադդինի մահմեդական զորքին:

1630 - Տրիմոնտեյն բնակավայրը վերանվանվել է Բոստոն և դարձել է Մասաչուսեթսի մայրաքաղաք:

1776 – Նյու Յորքի նավահանգստում ամերիկյան «Կրիա» սուզանավի օգնությամբ բրիտանական «Արծիվ» ֆլագման նավի վրա տեղադրել է ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ. սա հանդիսանում է սուզանավի առաջին հարձակումն աշխարհում:

1783 – վախճանվել է շվեյցարացի հայտնի մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1812 - Մոսկվայի մոտ տեղի է ունեցել մեկ օր տևած ճակատամարտերից ամենաարյունալին՝ Բորոդինոյի ճակատամարտը, որն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով:

1822 – Բրազիլիան անկախացել է Պորտուգալիայից։

1829 – ծնվել է գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեն:

1860 – Ուելսի արքայադստեր՝ Կանադա այցի ժամանակ առաջին անգամ որպես պաշտոնական նշան օգտագործվել է թխկու տերևը:

1890 – ծնվել է ռուս նշանավոր գրող, օդաչու և ճանապարհորդ Ալեքսանդր Կուպրինը։

1909 – ծնվել է ծագումով հույն, թատրոնի և կինոյի ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Օսկարի եռակի և Ոսկե գլոբուսի քառակի դափնեկիր Էլիա Կազանը։

1911- ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները ձերբակալվել է Լուվրից Մոնա Լիզայի նկարը գողանալու կասկածանքով:

1936 – Թասմանական կենդանաբանական այգում սատկել է վերջին պարկավոր գայլը:

1940 - Կրայովայի համաձայնագրով Ռումինիան Բուլղարիային է զիջել Հարավային Դոբրուջան:

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

1956 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և բնախույզ Օտտո Շմիդտը:

1988 - Սոյուզ-ՏՄ-5 տիեզերանավով երկիր է վերադարձել Աբդուլ Ահադ Մոմանդը՝ առաջին աֆղանցի տիեզերագնացը:

1992 - «Կոմերսանտ» թերթում առաջին անգամ օգտագործվել է «նոր ռուսներ» արտահայտությունը:

2004 – ստեղծվել է Վիքիպահեստ նախագիծը։

2011 – Յարոսլավլ ից Մինսկ թռչող ՅԱԿ-42Դ մակնիշի ինքնաթիռը, որը տեղափոխում էր Յարոսլավլի «Լոկոմոտիվ» տափօղակով հոկեյի թիմին, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ին