Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես լավ եմ, ընկերներիս հասեք». հրետանավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ Գուչոն, անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարներից ժպտում է Արտակը: «Իրեն Գուչո էինք ասում գանգուր մազերի համար, նաև շատ նման էր տարիներ առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալի հերոսներից մեկին: Արտակին մեզ մոտ բոլորը հենց այդպես են ճանաչում՝ վարդենիսցի Գուչո: Նա մեր տան փոքրն էր՝ եղբոր ու քույրիկի կրտսեր ու սիրելի եղբայրը: Շատ աշխույժ էր, կենսուրախ, տարբերվող: Աշխատասեր էր, սիրում էր գումար վաստակել: Այդ մասին բոլորը կարող են վկայել, այնպես չէ, որ որդիս է, ես էլ գովում եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտակի մայրիկը՝ տիկին Նելլին:

Դպրոցն ավարտելուց հետո Արտակն ընդունվում է Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: «Ընդամենը 20 օրվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Անգամ չհասցրեց իր ստուգարքները հանձնել: Գյուղատնտեսությունը շատ էր սիրում, ասում էր՝ ավարտեմ, վերադառնամ իմ Վարդենիս և գինեգործությունը զարգացնեմ: Ճիշտ է՝ մեզ մոտ խաղող չկա, բայց ինքը շատ նպատակներ ուներ: Անչափ սիրում էր Վարդենիսը: Հողը շատ էր սիրում, մասնակցում էր բոլոր բերքահավաքներին: Այդ առումով ավագ որդիս և Արտակը տարբերվում են, Արամս հիմա շարունակում է ուսումը մագիստրատուրայում, հաշվապահ է: Իսկ Գուչոս հողն ու ջուրն էր սիրում»: Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. դեկտեմբերին: Ծառայում էր Կապանում, հրետանավոր էր:

«Շատ էր շտապում: Կարող էր 2020 թ. հունվարին նոր մեկնել ծառայության, բայց միշտ ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ: Նոր տարին անցավ, զանգեց՝ մա՛մ, մի նոր տարին անցավ, մնաց մեկը: Մենք միայն երդմնակալության ժամանակ ենք իրեն տեսել, հետո արդեն համաճարակ էր, ո՛չ մենք կարողացանք իրեն տեսնել, ո՛չ ինքը կարողացավ տուն գալ: Այնքան շատ էր մեր տունը կարոտել: Զանգում էր, տեսախցիկը միացնում, «մա՛մ, մեր տունը ցույց տուր, մեր կենդանիներին ցույց տուր», շատ էր կարոտում»: Տիկին Նելլիի խոսքով, Արտակը գոհ էր իր ծառայությունից, զորամասից, հրամանատարությունից, «որևէ բացասական բան իրենից չենք լսել»: Կապանում ծառայող Գուչոն հաճախ էր տեղափոխվում Արցախ՝ Ջրական, այնտեղ զորավարժանքներ էին անցկացնում: «Պատերազմի ժամանակ էլ իրենց ոչ թե զորամասից են տեղափոխել մարտադաշտ, այլ տղաները Ջրականում զորավարժանքներ էին իրականացնում: Ես շատ մանրամասներ չգիտեի, այդ օրերի մասին ավելի շատ բան գիտի մեծ որդիս: Ինձ հարցնում էին, ես ասում էի՝ Գուչոս ապահով տեղում է: Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ ինձ տարօրինակ հայացքով նայում:

Հիմա եմ արդեն հասկանում, որ իմ երեխեն ինձ խաբում էր, որ ապահով տեղում են, թաքնված են, միայն թե ես հանգիստ լինեմ: Մեր վերջին զրույցի ժամանակ թնդանոթի ձայնը լսեցի՝ Գո՛ւչ ջան, ի՞նչ ձայն էր: Սկսեց ծիծաղել, բայց ասաց, որ թնդանոթի ձայնն է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է ձայնն այդքան մոտ թվում, եթե դուք թաքնված եք: Կարծես զոմբիացած լինեի: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Գուչոյի հետ մի բան պատահի, մտքիս ծայրով անգամ չի անցել: Այնքան հույսով էր խոսում, այնքան լավ էր մեզ տրամադրում, կարծես ինքն էլ հանգստավայրում լիներ: Իր հայրիկն էլ էր ուզում գնալ իր մոտ, բայց Գուչոն ասում էր՝ պետք չի, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Երբեմն լուրեր էին մեզ հասնում, որ ավագները թողել են զինվորներին, փախել, ամուսինս բարկանում էր՝ Գուչս երբեք մեզ նման բան չի ասել: Հայրիկն էլ իրեն էր ոգևորում: Բացարձակ չէր տրտնջում, կարծես պատերազմի մեջ չլիներ»: Մայրիկը վերհիշում է՝ որդու զոհվելուց հետո, երբ զինակից ընկերները եկել են իրենց տուն, պատմել են, որ անգամ վիրավոր, արնաշաղախ վիճակում, երբ Արտակին տեղափոխել են մեքենայի մեջ, ասել է՝ «ես լավ եմ, ընկերներիս հասեք»:

Ջրական, Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի: Լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Արտակ Սարգսյանը մարտեր է վարել ամենաթեժ կետերում: Իսկ ընտանիքին ուղղակի ասել է՝ ես ապահով տեղում եմ: Գուչոն զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում նշել էր 19-ամյակը: «Հոկտեմբերի 25-ի 12:00-13:00ի միջակայքում ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է, արթնացել եմ, թեյ եմ խմում: Ես էլ անգամ զարմացա, թե ինչպես է մինչև այդ ժամը քնել: Հետո իմացա, որ այդ նամակն էլ ինձ գրել էր հանգստացնելու համար: Ես էլ իրեն պատասխան նամակ ուղարկեցի... Չեմ էլ արդեն հիշում նամակիս կոնկրետ բովանդակությունը: Գուչս այդ օրն է զոհվել: Ընկերները մեզ պատմեցին՝ մեքենան կայանած է եղել, սնարյադներն են դատարկել, Գուչոն ասում է՝ մեջքս ցավաց, մի պահ իջնեմ մեքենայից, հանգստանամ, հետո շարունակենք: Մեքենայից իջել է ու ԱԹՍ-ն հարվածել է: Գուչոն վիրավորվում է, իսկ հոսպիտալի ճանապարհին մահանում»:

Երբևէ չէի պատկերացնի, որ ընտանիքները փառք են տալու Աստծուն կամ բարեբախտություն են համարելու այն, որ պատերազմում զոհված իրենց որդին կամ ամուսինը շուտ է «վերադարձել» տուն կամ նրանք կարողացել են տեսնել իրենց զավակի դեմքը, նախքան հրաժեշտը: Գուչոյի պատմությունն այդ շարքից է: «Մի երկու օրվա ընթացքում մեզ մոտ արդեն շատերն իմացել էին, թե Արտակի հետ ինչ է պատահել, բայց ոչ ոք համարձակություն չէր հավաքում մեզ այդ լուրը հայտնելու: Հետո մեծ տղայիս՝ Արամիս միջոցով է բոթը տեղ հասել, նա էր զանգել հայրիկին ու ասել, որ Գուչին վիրավորել են: Հայրիկը գնաց Կապան, շրջեց բոլոր հոսպիտալներով, ամեն տեղ մեր տղային էր փնտրում, բայց Արտակին տեղափոխել էին մեզ մոտ՝ Մարտունի՝ հիմնվելով իր զինգրքույկի վրա, այն իր մոտ էր եղել: Հեռու էինք իրեն փնտրում, բայց ինքն ավելի մոտ էր: Իր դեմքին ոչինչ չէր եղել: Երբ ամուսինս ասաց՝ Նելլի, մեր տղեն չկա, առաջին հարցս եղել է՝ Գուչիս դեմքը բա՞ց է, դրական պատասխան տվեց, ասացի՝ փառք Աստծո: Իր ոտքն էր վնասվել, ներքին օրգաններն էին քայքայվել, բայց դեմքին ոչինչ չէր եղել: Այնքան սիրուն էր իմ Գուչոն:»:

Տիկին Նելլին հայտնի խոսքն է մեջբերում՝ մարդը քար է, ապառաժ: «Ես իմ 27 տարեկան եղբորն էի կորցրել Արտակ անունով: Իմ Գուչին իմ եղբոր անունով կնքեցի: Երկու դառը կորուստ տեսա, բայց դեռ դիմանում եմ, երբեմն կողքից ասում են՝ Աստված ուժեղ մարդուն է փորձություն տալիս: Բայց ինչքա՞ն: Միշտ ասել եմ՝ թող իմ Գուչոյով ամեն ինչ վերջանա, իմ ազգի երեխեքից ոչ մեկին ոչինչ չլինի: Չգիտեմ էլ՝ սա ճակատագի՞ր էր, թե՞ ինչ, բայց միշտ ասել եմ, որ գոնե այսքանով ավարտվեր»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս ավագ որդին՝ Արամը: «Խելացի, հասկացող տղա է Արամս, ամեն ինչ անում է մեզ համար, փորձում է նաև այնպես անել, որ Գուչոյի պակասը չզգամ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ Արամս արցունքներս չտեսնի: Ես ամուսնուս եմ ուժ տալիս, նա՝ ինձ: Աղջիկս է մեզ թև ու թիկունք իմ հրաշք թոռնիկների հետ: Երբ Արամիս էլ ամուսնացնեմ, երևի թե մեր կյանքը մի քիչ կփոխվի»:

Հ. Գ. - Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ