Սա վերևների հարց է, մուսուլմանական ձեռագիր է. գյումրեցիներ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱյսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Ավետիսյանների դաժան սպանության առաջին տարելիցը: Գյումրիում «Առաջին լրատվական»-ի անցկացրած հարցախույզի ընթացքում պարզ դարձավ, որ գյումրեցիների մեծ մասը չի հավատում, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը կատարել է Վալերի Պերմյակովը: Նրանք նշում են, որ մի ողջ ընտանիքի սպանությունը դժվար թե մեկ անձի ձեռքի գործ լինի:
Տարեց գյումրեցիներից մեկը նշեց. «Չեմ կարծում, թե սա մի հոգու գործ է, երևի սա ոչ պակաս մի 3-4 հոգու գործ է և ոչ Պերմյակովի թելադրանքով: Սա երևի վերևների գործ է և ինչ-որ տեղ մուսուլմանական ձեռագիր ունի: Ցավում եմ և կամենում եմ, որ արդար դատավարություն լինի, ի հայտ գան այն մարդիկ, ովքեր մեղսակից են, այլ ոչ թե անմեղ մարդն իր վրա վերցնի»:
Գյումրեցիների մեծ մասը կարծիք հայտնեց, որ սա կազմակերպված գործ էր, իսկ Պերմյակովը պարզապես գործիք է հանդիսանում:
Նյութի աղբյուրը՝ 1in.am



