Միլիոնատերերը գերադասում են Facebook-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSpectrem Group խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ մեծահարուստների մեծ մասը սոցիալական կայքերի մեջ նախընտրում է օգտնվել facebook-ից։
1 միլիոն դոլարից ավել եկամուտ ունեցող մարդկանց 46%-ը այս սոցկայքում էջ ունի։ Ընդ որում, այս ցուցանիշը անցած տարվա համեմատությամբ աճել է 26%–ով։ Միևնույն ժամանակ նվազել է twitter-ից օգտվող մեծահարուստների թիվը։
Մասնագետները facebook-ի առավելության 3 պատճառ են ներկայացնում։ Նախ այն , որ twitter-ը «չափազանց բաց» ցանց է, որտեղ հնարավոր չէ վերահսկել տեղեկությունը, որ օգտատերը տեղադրում է իր էջում, իսկ մեծահարուստների զգալի մասը իր անձնական կյանքը ցանկանում է գաղտնի պահել հանրությունից։
Facebook–ի առավելության երկրորդ պատճառը տարիքն է։ Վերջերս արված մեկ այլ հետազոտության համաձայն 5 միլիոն դոլարից ավելի եկամուտ ունեցող տարեց մեծահարուստները ավելի են հակված այս կայքից օգտվելուն, իսկ twitter-ից օգտվում են հիմնականում երիտասարդ միլիոնատերերը։
Եվ վերջապես, մեծահարուստների կարծիքով twitter–ը միայն տեղեկատվության փոխանակման գործիք է, այնինչ facebook–ը կապերի հաստատման ու պահպանման համար ավելի հարմար է։



