Ամբողջ գյուղը ցավում է. Սոթքում զոհված Վաչագան Վարդանյանը 8 ամսվա զինծառայող էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր, 8 ամսվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լանջիկի վարչական ղեկավար Գեւորգ Աբաջյանը:
«Վաչագանը տան ավագն է, ունի իրենց փոքր եղբայր եւ քույր, եղբայրն այս տարի ավարտական դասարանում է սովորում, քույրը Երեւանում է սովորում: Շատ նորմալ, լավ ընտանիք են, իրենց քրտինքով ապրող հասարակ մարդիկ են, մայրը առողջական խնդիրներ ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է: Վաչագանը հոյակապ երեխա էր, գյուղում բոլորի կողմից սիրված, ամբողջ գյուղը ցավում է, իրոք, շատ լավ երեխա էր»,-ասաց Աբաջյանը:
Ավելին՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



