Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախը մեր արժանապատվությունն է. այս գիտակցումով ապրել է հայ ժողովուրդը, այդպես պետք է շարունակի ապրել յուրաքանչյուրս, յուրաքանչյուր գալիք սերունդ։
Այսօր Արցախն ու արցախցին իրենց անկախության 32-ամյակը նշում են պաշարված հայրենիքում։
Պաշարված ու շրջափակված է հայրենիքը, բայց ոչ երբեք՝ արցախահայության կամքն ու ոգին, որովհետև մեր հայրենակիցները շատ լավ գիտեն անկախության գինը։
Անկախություն, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ։
Մեր՝ որպես հայի գոյատևման հենքն Արցախն է, մեր խոցված արժանապատվությունը վերականգնվել է Արցախից և Արցախով. այն Արցախով պետք է վերականգնենք նաև այսօր։
Եվ այդ գործում մեր հենման կետը արցախցու՝ սեփական հողում ազատ ու հայկական ապրելու անբեկանելի կամքն ու անքակտելի իրավունքն են։
Արցախն ապրե՛լ և ապրելու՛ է հայկական։
Ուժ, կորով և տոկունություն Արցախի Հանրապետությանը։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



