Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախյան իրադարձությունների ներքին ու արտաքին ենթատեքստերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում Արցախը գտնվում է շատ բարդ շրջափուլում, որը հաղթահարելն ինքնին լուրջ խնդիր է, քանի որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցները գործադրում է Ստեփանակերտին ուժասպառ անելու, հումանիտար իրադրությունը սրելու և ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։ Առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակում Արցախի ներքաղաքական իրադրությունը բորբոքեց ու հուզումների պատճառ դարձավ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից երեք արցախցի երիտասարդների առևանգումը։ Դրանից հետո հազարավոր արցախցիներ հավաքվեցին Վերածննդի հրապարակում և լուծումներ պահանջեցին իշխանություններից։ Լուծումների փնտրտուքի շրջանակում Արցախի խորհրդարանում 6 ժամից ավելի փակ քաղաքական խորհրդակցություններ տեղի ունեցան, որի ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը և այն քայլերը, որոնք Արցախի կողմից ակնկալվում են։

Հանրության պահանջով հրավիրվել էին նաև նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Արցախի նախագահները, արտախորհրդարանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եվ լուծումների մասով Արցախի իշխանությունները մի քանի օր ժամանակ խնդրեցին։ Ընդ որում, խորհրդակցության ընթացքում դիտարկվում էր նաև Արցախի նախագահի հրաժարականի հարցը։ Եվ մի քանի օր ձգելուց հետո նախօրեին Արայիկ Հարությունյանը վերջապես հրաժարական տվեց։ Հատկանշական է, որ այս հրաժարականը տեղի է ունենում էական արտաքին որոշակի գործընթացների պայմաններում։ Նախ՝ փոխվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը, և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի փոխարեն զորախմբի հրամանատարությունը ստանձնելու է գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Դրան զուգահեռ ռուս խաղաղապահները հանկարծ փշալարեր են տեղադրում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, որպեսզի խոչընդոտեն ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության կողմից Բաքվից ուղարկված բեռների երթևեկությունը: Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, որ իրավիճակից դժգոհ արցախցիների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշել էր, թե ծանր վիճակի են հասել, որովհետև հավատացել են գերտերություններին ու ՄԱԿ-ին։ Ուստի, կարևորվում է այն թեման, թե Արցախի նախագահի հրաժարականն ինչպիսի տարածաշրջանային իրադարձություններով է ուղեկցվում։ Նախ՝ Ֆրանսիան մեծ ակտիվություն է ցուցաբերում մեր տարածաշրջանում։ Փարիզի քաղաքապետն անձամբ Հայաստան բերեց Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը։ Իսկ Մակրոնը պարբերաբար մտահոգություն է հայտնում Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի հետ կապված։

Ֆրանսիայի նախագահը Լաչինի միջանցքի բացման հարցը բարձրացնում է նաև Ալիևի հետ հեռախոսազրույցում։ Իրավիճակի հետ կապված ակտիվություն է ցուցաբերում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիրը՝ ԱՄՆ-ը։ Վաշինգտոնից ևս պարբերաբար Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի հետ կապված մտահոգություններ են հնչում։ Միաժամանակ ԱՄՆ-ն կոչ է անում կազմակերպել Բաքվի պաշտոնատար անձանց և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպում։ Սակայն այդպես էլ չի հստակեցվում, թե ինչ ձևաչափով է տեղի ունենալու Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը, դրա համար ի՞նչ միջազգային մեխանիզմներ են լինելու, որի մասին խոսում է հայկական կողմը, կամ դրանք ընդհանրապես լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Ի պատասխան Արևմուտքից հնչող կոչերի, Բաքուն անհիմն է համարվում մտահոգությունները և առաջ է մղում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացման թեման։

Բայց պետք է նկատի ունենալ, որ Արևմուտքը որևէ գործնական քայլ չի ձեռնարկում Բաքվի վրա կոնկրետ ճնշում գործադրելու հարցում։ Միայն Ալիևի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հայտարարությունը բավարար կլիներ, որ Ադրբեջանը տեղի տա։ Բայց հաշվի առնելով էներգակիրների մատակարարման առումով Ադրբեջանի նշանակությունը՝ Արևմուտքը մշտապես խնայում է Բաքվին։ Մյուս կողմից էլ՝ Արցախի նախագահի հրաժարականը տեղի է ունենում այն պարագայում, երբ առաջիկա օրերին սպասվում է Պուտին-Էրդողան հանդիպումը Ռուսաստանում, իսկ Թուրքիայի ու ՌԴ արտգործնախարարները նախապատրաստում են ղեկավարների հանդիպումը։ Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային ուժեր են ու կոնկրետ ներկայություն ունեն Հարավային Կովկասում։ Ուստի, բնական է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում շոշափվելու է նաև տարածաշրջանային իրադրության՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ու Արցախի թեմաները։

Ընդ որում, ռուս-թուրքական պայմանավորվածությունները գործնական ու կիրառական նշանակություն ունեն տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա՝ չնայած որ Ռուսաստանը և Թուրքիան երկարաժամկետ իմաստով մրցակիցներ են Հարավային Կովկասում։ Արտաքին քաղաքական փոփոխություններից բացի, կարևոր է նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականի ներքաղաքական ենթատեքստը։ Նա իր հրաժարականի ելույթում նշում է, որ պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին, ուստի պետք է փոփոխությունը սկսել հենց իրենից:

Իր խորքում սա կարելի է դիտարկել նաև ուղերձ Նիկոլ Փաշինյանին, որն իր արցախյան պատճեն Արայիկ Հարությունյանի հետ, ավելին՝ առաջին հերթին մեղավոր ու պատասխանատու է այդ պարտության համար, որի նկատմամբ ներքին վստահությունը կտրուկ նվազել է, իսկ նրա պաշտոնավարման պայմաններում ՀՀ միջազգային հեղինակությունը մեծապես խաթարվել է։ Փաշինյանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից՝ իր հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հայտնվելով փակուղում, իսկ այդ հանգամանքն Ադրբեջանն ամեն անգամ ծառայեցնում է իր օգտին։ Ուստի, Հայաստանի ու Արցախի համար նոր ճանապարհ բացելու համար Փաշինյանը ևս պետք է հեռանա՝ հնարավորություն բացելով փոխել բանակցողին։ Սակայն, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, նա դեռ ամբողջ ուժով կառչած է իր աթոռին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան