Թատերականի ուսանողները հանդես եկան «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով
ՄՇԱԿՈՒՅԹ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց այսօր` Գիտելիքի և դպրության օրը, ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով։ Տոնական օրվա կապակցությամբ բուհում հյուրընկալվել էր ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթեց ստեղծագործական նորանոր մտքեր ու նվաճումներ։
Ռեկտորի խոսքով, ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն առանցքային նշանակություն ունի, այդ նպատակով էլ կազմակերպվել է «Art and Fun» թատերականացված շոուն՝ ընդգրկելով ուսանողական ներկայացումներ ու ֆիլմեր։
Թատերականացված շոուի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտները ստացան դիպլոմները։























































