Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ փոխոստիկանապետի ու քաղաքապետի ավտոմեքենաների պաշտոնական հանդիպումը՝ ոչ պաշտոնական ժամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թերևս չզարմանայինք մեր տեսախցիկի օբյեկտիվում ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ քաղաքապետարանի դիմաց միմյանց մոտ կայանած ավտոմեքենաները հայտնաբերելով, եթե ժամը չլիներ երեկոյան, օրն էլ՝ հետտոնական, ոչ աշխատանքային՝ շաբաթ: Անձամբ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ տոնական օրերին, ուշ ժամին, քաղաքապետարանի շենքում (հետևաբար՝ պաշտոնական) հանդիպման մանրամասներով, թե այդ ինչ հրատապ հարց կար քննարկելու քաղաքապետի հետ: «Իմ վարորդս Կիրովականում ա, Սմբատը Կիրովականում ա, չէ, իմ վարորդս՝ Սմբատը, Վանաձորից ա»,- արագ վրա բերեց փոխոստիկանապետը:

Նկատեցինք, որ նրա ու քաղաքապետի մտերմությունը վաղուց է հայտնի և տարակուսանք առաջացնողը թերևս միայն ուշ ժամն էր պաշտոնական հանդիպման համար: Առիթից օգտվելով՝ նույն պահին էլ փորձեցինք փոխոստիկանապետի նախընտրելի թեկնածուին բացահայտել Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: «Ես Վանաձորի հետ ի՞նչ գործ ունեմ, Սպիտակից եմ, Արևաշատ գյուղից եմ, Արևաշատի գյուղապետի ընտրություն կլինի, կասեմ»,- ասաց Ա. Համբարյանը:

Բայց չնայած, որ ի պաշտոնե պարոն Համբարյանն արդեն Լոռիում չէ, նրա ազդեցությունը՝ որպես ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետի, դեռ պահպանվում է Վանաձորում, իսկ նոր պաշտոնն ավելի մեծ ռեսուրսներ է ընձեռել իր թեկնածուի օգտին դրանք օգտագործելու առաջիկա ընտրապայքարում: «Շնորհակալ եմ, որ իմ հեղինակությունը կա, զգացված եմ դրա համար, բայց ես նման հարցերով չեմ զբաղվում: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոստիկան եմ, այդ հարցերով չեմ զբաղվում: Իսկ իմ վարորդս ապրում է հրապարակում, իր տունը հրապարակում է, իմ վարորդիս»,- պնդեց Ա. Համբարյանը, չնայած ավտոմեքենան ոչ թե հրապարակում, այլ հենց քաղաքապետարանի դիմաց էր կայանված:

Բայց, ի վերջո, իր խոսքով, ի թիվս շատերի, փոխոստիկանապետը հաստատեց նաև քաղաքապետի հետ մտերմությունը՝ ասելով. «Ես բոլորի հետ էլ աշխատել եմ 35 տարի Լոռիում, մենակ Վանաձորի քաղաքապետի հետ չէ, բոլորի հետ էլ ես մարդկային հարաբերություններ եմ միշտ ունեցել»:

Իսկ այդ հարաբերություններին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն առաջիկայում:

Ադրինե Թորոսյան

Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանումարտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու Ոստիկանները բացել են բեռնատար վագոնը և հայտնաբերել վեց դի Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն ՄարուքյանԹուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման 6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենԲախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավnր Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներՓաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Տիգրան Ենոքյանին Գագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը