Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին 2 ուղևորով մեքենա է արգելափակվել ձյան մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 12-ին` ժամը 14.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարա ծքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ (2 ուղևոր): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



