Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նշաններ, սնահավատություններ, որոնց հավատում են միայն հայերը. լուսանկարներ

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Դարեր շարունակ հայերը հավատացել են նշանների, սնահավատությունների։ Մենք անգամ չենք էլ կասկածում, թե ինչ իշխանություն ունեն դրանք մարդու վրա։

Շատ հայեր, լինելով Հայաստանում, թե օտար երկրում, անգամ չեն էլ կռահում, որ իրենց հոգեւոր կյանքում ղեկավարվում են ոչ թե հավատով, այլ `սնահավատություններով, որովհետեւ հոգու խորքում հավատում են դրանց անբացատրելի ուժին։

Barev.today կայքն առանձնացրել է ամենատարածված հայկական սնահավատությունները, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

1. Մարդու ձախ ուսին հրեշտակ է, իսկ աջին `հրեշ, այդ պատճառով էլ պետք է քնել աջ կողմից վրա, որպեսզի լավ երազներ տեսնեք։

2. Եթե քիթը քոր է գալիս, հյուր եք ունենալու։

3. Տանը սուլելը փողի կորստի է բերում։

02ec667adfefa80f4e331df085ccb8f3

4. Եթե ինչ-որ մեկը երկար ճանապարհի է պատրաստվում, նրա ետեւից ջուր են լցնում այդպիսով ուրախ ճանապարհ մաղթելով։

5. Եթե զկրտում եք, ձեզ հետ վիճում են։

6. Եթե սեղանը շորով մաքրեք, առատության կբերի, եթե անձեռոցիկով, ապա կբերի մանր ծախսերի։

41749bc2c70f52cd88a36512577481b7

7. Եթե սոխի կեղեւը հաստ է, ուրեմն ձմեռը ցուրտ է լինելու։

8. Որպեսզի  «աչքը ձեզ չկպնի», պետք է հագուստի ձախ կողմում քորոցն այնպես ամրացնել, որ չերեւա։

9. Եթե ճանապարհին ձեր դիմացով սեւ կատու է անցել, փոխեք ուղղությունը. նա մանր անհաջողություններ է բերելու ողջ օրվա ընթացքում։

10. Երկու անգամ փռշտոցն անհաջողության է բերում, իսկ մեկ անգամը՝ հաջողության։

11. Եթե աշնանը տերեւները հակառակ ուղղությամբ են թափվում, ուրեմն ցուրտ ձմեռ է սպասվում։

12. Երբ մեկը հաճոյախոսում է ձեր հասցեին, կմճտեք հետույքը, որպեսզի պաշտպանվեք չար աչքից։

b582185b05e84dc78a9efe66b888145e

13. Ընկած ատամը պետք է պահել. եթե այն դեն նետեք, մյուսներն էլ կցավեն։

14. Եթե ճանապարհին կռռացող ագռավի եք հանդիպել, տուն վերադարձեք։ ՝կռռացող ագռավը վատ լուր է։

15. Նորածնին չար աչքից պաշտպանելու համար առաջին քառասուն օրվա ընթացքում չպետք է ցուցադրել ուրիշներին։

16. Դանակի փոխանցումը ձեռքից ձեռք բաժանության է բերում։

17. Տրնդեզին սիրահարները թռնում են կրակի վրայով։ Համարվում է, որ եթե նրանց հաջողվի թռիչքի ժամանակ չվնասեն ձեռքերը, հետագայում ընտանիքն ամուր կլինի։

18. Սեղանի անկյունում նստողը յոթ տարի չի ամուսնանա։

նշան

19. Երիտասարդ լուսինը տեսնելու առաջին օրը նրան փող ցուցադրեք, որ ամսվա ընթացքում փողի կարիք չունենաք։

20. Օտարի տանը չի կարելի եղունգ կտրել։ Կտրված եղունգները պետք է հավաքել ու թաքցնել, որովհետեւ տան անդամները կարող են հիվանդանալ։

21. Ձեռքից ձեռք սոխի փոխանցումը արցունքների է բերում։

22. Մայրամուտից հետո աղբը չեն թափում, որպեսզի տան անդամների երջանկությունը դրա հետ չգնա։

23. Եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ուրեմն անձրեւելու է։

24. Սեղանին թափված աղը ընտանիքում կռվի է բերում, որպեսզի այն կանխեք, պետք է դրա վրա շաքարավազ ավելացնել կամ թափված աղի վրա խաչի նշան անել։

նն

25. Սեւ շուն պահող տանը սատանա երբեք չի մտնում։

26. Եթե աչքերը կկոցվում են, ուրեմն շուտով հիվանդանալու եք։ Պետք է աչքի վրա կարմիր թել դնել, որպեսզի հիվանդությունը գնա։

27. Երկուշաբթի գիշերը չի կարելի հարեւանին ջուր տալ. ջուրը խորհրդանշում է տան առատությունը։

28. Եթե ձախ ափն է քոր գալիս, ուրեմն հարստանալու եք, իսկ աջի դեպքում` գումար ծախսելու։

29. Դռան շեմին իրար չեն բարեւում կամ իրարից չեն բաժանվում, որպեսզի չկռվեն։

30. Ատամհատիկին ծնողները երեխայի առջեւ տարբեր մասնագիտություններ խորհրդանշող իրեր են դնում, որը նա ընտրի, այդ մասնագիտությունն էլ ապագայում կունենա։

Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան