Աֆղանստանի օդուժը ոչնչացրել է «Իսլամական պետության» 18 զինյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի ճակատային ավիացիան անցած մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 18 զինյալների է ոչնչացրել Նանգարհար նահանգի տարածքում: ԻՊ զինյալների դիրքերի վրա օդային գրոհների արդյունքում ոչնչացվել է նաեւ բարձունքներից մեկի վրա տեղադրված խոշոր տրամաչափի զենիթային թնդանոթը: Այդ մասին այսօր հայտնել են պակիստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աֆղանյան պաշտոնական դեմքերին:
Աֆղանստանի անվտանգության ուժերը արդեն մի քանի ամիս է պայքարում են այս տարածքում գործող ԻՊ խմբավորման զինյալների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



