Միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին. ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում հավաստել են, որ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան ներկայում գտնվում Է Ժնեւում եւ շատ լարված հանդիպումներ Է անցկացնում իր թիմի հետ, որոնք նպատակամղված են հունվարի 25-ին նախապատրաստվելուն,- նշել Է նա:- Եղել են տարբեր հայտարարություններ, դրանցից ոմանք դրական են, մյուսները՝ ոչ: Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ ըստ իմ ունեցած վերջին տեղեկատվության՝ միջսիրիական բանակցությունները Ժնեւում կսկսվեն հունվարի 25-ին»,- ընդգծել Է Ֆաուզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



