Արդեն երեք տարի է իշխանությունը ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի. Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։
Մի քանի օր առաջ, հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․
- Տեսնե՞ս ճանապարհները սարքել են։
Արդեն երեք տարի է Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով գերեզմաններին մոտենալու համար:
Արդեն երեք տարի է իշխանությունը ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։
Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։
Սրանու՞մ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք։
Ոչ, պարզապես դուք անհայրենիք սրիկաներ եք, ուրիշ բացատրություն չկա։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



