Ստամբուլում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ստամբուլի «Սուլթանահմեթ» հրապարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի: Զոհերի թվում կա նաև ոստիկանության աշխատակից, հայտնում է Sky News-ը:
NTV-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ պայթյունի էպիկենտրոնը գտնվում էր տրամվայի կանգառի մոտ: Հայտնի է, որ վիրավորների թվում կան գերմանացի զբոսաշրջիկներ:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով կողաշրջվել է ոստիկանության մեքենան: Այժմ քաղաքի կենտրոնական տարածքը շրջափակված է:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ ու բժիշկներ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



