Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չհաջողվեց գնահատել տիրող իրավիճակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ng.ru-ն «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չհաջողվեց գնահատել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը. իրենց օգտին բանաձևի ընդունման Երևանի ու Բաքվի հույսերը չարդարացան» վերնագրով հոդվածում գրում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, որի բնակչությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով շրջափակման մեջ է։ Բայց կոնսենսուս չի գտնվել, ուստի որոշումներ չեն ընդունվել։ Հարավային Կովկասի քաղաքագիտական ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն ng.ruին ասել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում որոշ բանաձևերի կամ փաստաթղթերի ընդունման միջոցով Ադրբեջանի վրա քաղաքական և դիվանագիտական ճնշում գործադրելու փորձերը արդարացված չեն, հատկապես, երբ բանակցային գործընթացն ակտիվ փուլում է:

«Եթե հաշվի առնենք այն, որ բանակցային գործընթացի հիմնական մոդերատորները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են, ապա կարելի է հասկանալ նրանց դիրքորոշման բծախնդրությունը։ Նրանք հասկացրել են հայկական կողմին, որը նախաձեռնել էր այդ քննարկումը, որ իրենք չեն կարող կողմերից որևէ մեկի դիրքորոշումը որդեգրել»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով, եթե մասնակիցների մեծամասնությունը պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումը, ապա ՌԴ ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել Բաքվի մտահոգության վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի՝ որպես բանակցային գործընթացի գլխավոր մոդերատորներից մեկի դերին։ Նա ընդգծել է, որ մոդերատորը պետք է օբյեկտիվ լինի և հաշվի առնի բոլոր կողմերի տեսակետները։

«Վերջնական որոշումը չի կայացվել ոչ թե այն պատճառով, որ մոդերատորների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս ճգնաժամի կարգավորման մոտեցումներում տարբերություններ կան, այլ այն պատճառով, որ դե ֆակտո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առկա է բաց հակամարտություն, և երևի կողմերը չեն ցանկացել դա տեղափոխել այլ քաղաքական որոշումների վրա»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքական դիտորդ Դավիթ Պետրոսյանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։

Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կշարունակվի, և, հետևաբար, հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի կվատանա։ Եվ պատահական չէ, որ սկսում են հնչել կոչեր, որոնց իմաստն այն է, որ արցախահայությունը կանգնել է բարդ ընտրության առաջ. կա՛մ թողնելով ամեն ինչ՝ հավաքական տարհանվել Հայաստան, կա՛մ փորձել խնդիրը լուծել ուժով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Կյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետ