Կարևոր է մարդկանց և ռեսուրսները համախմբել կենսունակ և իրականանալի սցենարների շուրջ. Ռուբեն Վարդանյան
ԲԼՈԳ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Caucasus Watch պարբերականին տված ծավալուն հարցազրույցում ոչ միայն ներկայացրել եմ իրավիճակն Արցախում, այլև խոսել հնարավոր սցենարների, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների մասին ու նաև այն մասին, թե ինչի մենք պետք է պատրաստ լինենք:
Նշել եմ երեք կարևոր գործոն.
Առաջին՝ դիմադրելու և մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձևակերպվի՝ և՛ մեր ներքին ճակատը համախմբելու, և՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:
Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը և պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու և նոր հնարավորություններից օգտվելու։
Երրորդ՝ Ալիեւը այս պահին փորձում է առավելագույնն ստանալ կարճաժամկետ հեռանկարում՝ չմտածելով երկարաժամկետ ապագայի մասին: Իսկ ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջև:
Կարևոր է մարդկանց և ռեսուրսները համախմբել կենսունակ և իրականանալի սցենարների շուրջ: Պատրաստ լինելով վատագույնին՝ մենք միաժամանակ պիտի ձգտենք ամեն ինչ անել դրանք կանխելու համար:
Հարցազրույցն ամողջությամբ հասանելի է այստեղ`
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



