Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Eurocontrol-ը դրական է գնահատում Հայաստանում օդային երթևեկության անվտանգության մակարդակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները դրական է գնահատում օդային երթևեկության անվտանգության առումով Հայաստանի գրանցած առաջընթացը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Ֆրանկ Բրենները նշեց, որ Հայաստանը Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալությանն անդամակցում է 2006 թվակա նից և 10 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել, որի արդյունքում բարելավվել են օդային երթևեկության անվտանգության ցուցանիշները: «Մենք այսօր գոհունակություն ենք հայտնում մեր համագործակության ընթացքում գրանցած մեծ առաջընթացի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բրենները:

Նա հավելեց, որ Eurocontrol-ը իր 41 անդամ պետությունների օդային տարածքներով իրականացնում է օրական 31 հազար չվերթ, ինչը գնալով աճելու է: «Աճի տենդենցի հետ մեկտեղ օդային տարածքը շարունակում է մնալ նույնը: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի շատ չվերթներ իրականացնել հաստատուն օդային տարածքի շրջանակներում, մենք պետք է առավել արդյունավետ կազմակերպենք մեր աշխատանքները: Եվ այս առումով Հայաստանը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ, հաշվի առնելով օդային փոխադրումների հնարավոր աճի միտումները, որը հիմնականում նպատակաուղղված է և լինելու է ասիական ուղղությամբ, Հայաստանի օդային տարածքով թռիչքներն անպայման աճելու են»,- նշեց Ֆրանկ Բրենները:

Eurocontrol-ի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև ստորագրվել է համաձայնագիր, որի նպատակը Հայաստանի աերոնավիգացիոն ոլորտի իրավական և օրենսդրական դաշտի բարելավումն է: Ֆրանկ Բրանների խոսքով՝ դա նպաստելու է օդային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ Ֆրանկ Բրանների հետ իրենք շրջայց են կատարել «Հայաերոնավիգացիա» ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: «Մենք պարոն Բրաններին ծանոթացրել ենք բոլոր ընթացակարգերին, որ մեր ուղևորներն անցնում են: Մենք ստորագրել ենք համագործակցության համաձայնագիր, որի համաձայն` մենք 50 օր Eurocontrol-ի կողմից անվճար օգնություն ենք ստանալու: Ցանկացած խնդիր, որ Հայաստանի քաղավիացիան կունենա թռիչքային անվտանգության ոլորտում, Eurocontrol-ը պատրաստ է լինելու աջակցել»,- ընդգծեց Մովսեսյանը:

Նա հստակեցրեց, որ Eurocontrol-ի հետ համագործակցությունը հիմնականում վերաբերում է օդային անվտանգության մակարդակի բարձրացմանը օդային տարածքների օգտագործման առումով: «Խոսքը մեր մասնագետների վերապատրաստման, նոր սարքավորումների ներդրման մասին է: Այցը հիմնականում պայմանավորված է թռիչքային անվտանգության մակարդակի գնահատմամբ և ապագայում այս հարցում մեզ աջակցություն ցուցաբերմամբ»,- եզրափակեց Արտյոմ Մովսեսյանը:

Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակն օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է: Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթևեկության կառավարման գործընթացների և թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը և անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը:

Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում