Պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնական հրապարակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի կենտրոնական` պատմական շենքերով շրջապատված «Սուլթանահմեթ» հրապարակում հունվարի 12-ին տեղական ժամանակով մոտ ժամը 10:20-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել տրամվայի կանգառի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ միջադեպի վայր մեծ թվով ոստիկաններ եւ շտապօգնության անձնակազմեր են ուղարկվել: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Հայտնի է, որ պայթյունի հետեւանքով կան վիրավորներ: Նախնական վարկածով` պայթյունը կարող է իրագործել է մահապարտ ահաբեկիչը:
Պայթյունի պատճառով ոստիկանական մեքենա է շրջվել: Շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են հիվանդանոցներ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



