ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը։
Ցավալի է, որ Արցախի վերաբերյալ պահանջը դարձել է ցեղասպանության վտանգի կանխարգելումը։
Անկախ քաղաքական խորքային տարաձայնություններից, հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գործադրել է բոլոր ջանքերը հարցի հայանպաստ կարգավորմանը՝ չզոհաբերելով հայկական շահը առկա աշխարհաքաղաքական հակասություններին։
ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հակառակ պարագայում, ակնհայտ է դառնում ստեղծված իրավիճակի նկատմամբ գերտերությունների լուռ համաձայնությունը։
Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը այս ծանր իրավիճակից դուրս գալու և շարունակելու պայքարը հանուն հզոր Հայաստանի և ազատ Արցախի։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



