Հնդիկ տրանսգենդերների հոլովակը դարձել է համացանցի հիթ (տեսանյութ)
ԼԱՅՖՀնդիկ տրանսգենդերների առաջին 6-Pack Band երաժշտական խումբը YouTube-ում հոլովակ է տեղադրել, ինչը դարձել է համացանցի հիթ՝ երկու օրում այն դիտել է ավելի քան 2 մլն մարդ,-տեղեկացնում է Past.am-ը:
6-Pack Band-ի երգն ու երաժշտական հոլովակը ներշնչվել են Ֆարել Ուիլյամսի Happy երգից:
Խումբը բաղկացած է 6 մասնակցից, որոնցից յուրաքանչյուրը հիջրամ է (հինդի լեզվով՝ ներքինի): Նրանք Հնդկաստանում անձեռնմխելիների կաստայից են, նրանց թվին են պատկանում նաև «երրորդ սեռի» ներկայացուցիչները:
Ինչպես հայտնի է, 2014թ. Հնդկաստանի Գերագույն դատարանը տրանսգենդերներին ճանաչեց երրորդ սեռի մարդիկ: Հնդկաստանում կա մոտ 2 մլն երրորդ սեռի մարդ:
ԼԳԲՏ-շարժման ակտիվիստների խոսքով՝ Հնդկաստանում տրանսգենդերները հաճախ ապրում են աղքատության մեջ: Նրանց մեծ մասը գումար է վաստակում երգեցողությամբ, պարերով կամ մուրացկանությամբ ու մարմնավաճառությամբ:



