Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Ապրելու երկիր» կուսակցությունը, հասել ենք մեր մյուս ամենակարևոր հանգրվանին՝ մայրաքաղաք Երևանին. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

2 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մենք հանձնառություն ստանձնեցինք ներդնել մեր համակիրների, կարող անհատների, պրոֆեսիոնալ և գործունյա հայրենասեր մարդկանց ջանքերն ապրելու երկիր կառուցելու գործում. մենք դա արեցինք։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․

«Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. այն փոխեց ամեն ինչ, մասնավորապես՝ նախկինում ունեցած առաջնահերթությունները։

Իսկ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, անվտանգային խնդիրները, ներքին քաղաքական պառակտումները, քաղաքական գործիչներին անհարիր խոսույթն ու մշակույթը և ժողովրդի հուսահատությունը դարձան կարմիր գիծ։ Ու հենց այդ ժամանակ հասկացանք, որ այլընտրանք չկա, քան սեփական ճակատագիրը սեփական ձեռքերում վերցնելը։

Եվ 2 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մենք հանձնառություն ստանձնեցինք ներդնել մեր համակիրների, կարող անհատների, պրոֆեսիոնալ և գործունյա հայրենասեր մարդկանց ջանքերն ապրելու երկիր կառուցելու գործում. մենք դա արեցինք։ Համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք խնդիրները բացահայտելով, և տեղային արդյունավետ ծրագրեր իրականացնելով, մենք կարճ ժամանակում ահռելի աշխատանք արեցինք և շարունակում ենք մինչ օրս։

Մենք սկսեցինք, համայքներից ու գյուղերից, որովհետև ապրելու երկիրն է սկսվում այդտեղից։ Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում մարդկանց մոտ կրկին հույս է արթնացել, նրանք կրկին սկսում են համոզվել, որ ղեկավարի գործն իր համայնքն ու գյուղն ապրելու դարձնելն է. դա այլևս մեր թիմակիցների ամենօրյա աշխատանքն է։

Երկու տարի անց՝ այսօր, մենք արդեն հասել ենք մեր մյուս ամենակարևոր հանգրվանին՝ մայրաքաղաք Երևանին։ Եվ ես վստահ եմ, որ նույնքան պրոֆեսիոնալ, գիտակ և նվիրյալ թիմակիցների, մեր մեգանախագծերի, մեր հստակ ծրագրերի ու լավագույն առաջարկների շնորհիվ կրկին դատապարտված ենք հաղթանակի։ Ես դրանում վստահ եմ նաև, որովհետև մենք խոսում ենք աշխատանքի լեզվով։ Մենք Երևանը կդարձնենք համայն հայության երազանքի մայրաքաղաքը, մենք Հայաստանն ու Երևանը կդարձնենք երկիր ու քաղաք, որտեղ վերադառնում են, որտեղ ապրում են։

Շնորհավորում եմ մեր բոլոր թիմակիցներին այս խորհրդանշական օրվա առիթով։ Բոլորիս՝ բարի երթ»։

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ