«Աերոֆլոտ»-ն անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Շերեմետեւո-Երեւան չվերթը: Նախատեսվում Է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշում Է LifeNews-ը, ձյան առատ տեղումները եւ քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաեւ Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ եւ Ռուսաստանի այլ քաղաքներ:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



