Երևան, 22.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշանի, հարուստի լակոտների գվարդիայի և սահմանապահ զինվորների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: ...Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանեն:

Սա աղմկահարույց գրառումն է, ինչից հետո հերթական աղմուկը բարձրացավ Շուշան Պետրոսյանի շուրջ, ով այս օգտատիրոջ հասցեին համացանցում նետեց ԼԱԿՈՏ բառը:

Մի կողմ թողնելով՝ կարելի՞ էր Շուշանին, թե ոչ նման արտահայտություն անել, անդրադառնանք բուն գրառմանը: Թերևս անդրադարձի կարիք չէր լինի, եթե վերոնշյալ Գայանեի կարծիքը հասարակության մի ստվար մասի կարծիքին համարժեք չլիներ: Ֆիքսենք, որ բավական լուրջ հատվածը մեր հասարակության այսպիսի մտայնություններ ունի և փորձենք հասկանալ տրամաբանությունը:

Իշխանություններից կարելի է նողկել, ցանկացած անձից կարելի է նողկել, Սերժ Սարգսյանից ու Սեյրան Օհանյանից կարելի է նողկել, բայց եթե նողկանք ես զգում ազգից՝ էլ ու՞մ է պետք սգալ այդ ազգի կորուստը: Ականջդ կանչի, Վանո:

Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած֊չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։

Հիմա՝ մի մտահոգիչ մտայնության մասին, որը բազմաթիվ տեղերում եմ կարդացել և տեսել հավանություններ՝ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը:

Այ այստեղ, ինչպես ասում են, ստոպ... Ես սահմանագոտու բնակիչ եմ: Չգիտեմ անգամ՝ իրավունք ունե՞մ գրելու այս մասին, թե ոչ, բայց Երևան գալիս իմ ավտոմեքենայից ես ոչ միայն ճանապարհի ձախ կողմում տեսնում եմ ադրբեջանցի զինվորին, այլ տեսողությունս լարելու դեպքում հավանաբար կարելի է տեսնել՝ ժպտում է, թե թախծում, դեմքին խալ ունի, թե ոչ: Բնականաբար, նրանից մի քանի մետր այս կողմ մեր զինվորներն են: Պատկերացրեք՝ մի ակնթարթ անգամ տղաները թերանան իրեն պարտականությունների մեջ՝ իմ ավտոմեքենայից և ինձանից ադրբեջանցիները ոչինչ չեն թողնի: Ու այդ մարդկանց շնորհիվ ես անխափան գալիս եմ մայրաքաղաք ու հետ գնում՝ օրվա ցանկացած ժամի:

Բարեկամավան գյուղում, երբ գնում ենք գերեզմաններ, ադրբեջանցի զինվորը քթիդ տակ է, կարող է քարով գլխիդ տալ: Դիմացը հայ սահմանապահն է: Միջադեպեր, անշուշտ, լինում են, սակայն պատկերացրեք փոքր ինչ թերացում՝ մի ամբողջ թաղման թափոր կարող է զոհ դառնալ ադրբեջանցիների ագրեսիային:

Նոյեմբերյանի տարածաշրջանում նմանատիպ վայրերը շատ են: Բայց մենք ապրում ենք այնտեղ և հնարավորինս պաշտպանված ենք: Ամեն կրակոցի ժամանակ գիտենք, որ տղերքը այնտեղ են, ու այդ գմփգմփոցի տակ մարդիկ իրենց կենցաղն են կազմակերպում: Ինչ արած, այդ մարդիկ ռեալ վտանգի տակ են և չեն կարող բան ու գործ թողած՝ հայրենասիրական ստատուսներ գրել:

Եվ, ցավոք, այդ ամենը արվում է նաև զոհերի գնով: Պատկերացրեք, եթե ադրբեջանցուն ես տեսնում եմ իմ մեքենայից և ամեն պահի նրա կողմից վրաս կրակահերթ արձակելու վտանգ կա, ապա նույն վտանգը հազարապատիկ առկա է նրա դիմաց կանգնած զինվորի մոտ: Եվ երբեմն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով զոհեր են լինում:

Այնպես որ՝ սա է դառը իրականությունը: Պատերազմող երկրում հանրայնացնել այնպիսի թեզ՝ դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, չգիտեմ ինչ անունով կոչել: Հասկանալի է, որ մարդը կարող է ցավ ապրել իր նմանի ողբերգության համար, բայց պետք չէ սթափությունը կորցնել: Տականք իշխանություններն ու սրիկա թալանչիները այլ բան են, պատերազմող ու երկիրդ հոշոտումից փրկող բանակը՝ այլ:

Ու էդ մարդկանց շնորհիվ մեր երկրում ազատ ու անվտանգ շրջում են ոչ միայն հարուստի հղփացած լակոտները, ինչպես ընդունված է ասել, այլ մենք՝ բոլորս: Անխտի՛ր բոլորս: Ու քանի որ մեր երկրում անարդարություններ շատ են լինում՝ այո՛, այդ երևույթն առկա է: Սակայն ոչ մի պետություն դեռևս պաշտպանված չի եղել միայն հարուստի լակոտներից կազմված գվարդիաներով: Բոլոր շերտերում առկա է անարդարություն, որը վերացնելու համար հարկավոր է առողջ քաղաքացիական պայքար: Դա է ճանապարհը...

Սա պատերազմ է, ընկերներ: Պատերազմ է ոչ միայն ինձ համար, ով ամեն օր ստիպված է լսել կրակոցների ձայները և ապավինել սահմանին կանգնած տղերքի խիզախությանը, այլ նրանց համար, ովքեր փաբերից նման ստատուսներ են գրում կամ դեռ իրենց ամանորյա տոներն են վայելում Դուբայում: Պատերազմն ունի իր դաժան, գրված ու չգրված օրենքները: Այն ստիպում է առավել զգուշավոր ու կաշկանդված լինել, անգամ բառերը ընտրել հատիկ - հատիկ: Պայքարենք ստոր ռեժիմի դեմ ամբողջ ուժով, հայհոյենք նրանց ի խորոց սրտի, բայց մի տրորեք գծեր, որոնք ականապատված են...

Ու մի պահ մոռանանք Շուշանին էլ, նրա մանդատն էլ, նա սպառնացել է քաղաքացուն վեհագույն ցիտատն էլ: Եթե որևէ մեկը կարող է պնդել, որ բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, ապա ցանկացած այլ կարծիք այս արևի տակ գոյության իրավունք ունի:

Վարուժան Բաբաջանյան

Միլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջՔո ձայնը կարևոր է, քո ձայնը կանխելու է 300 000 ադրբեջանցու բնակեցումը մեր հայրենիքում․ Մարիաննա ՂահրամանյանԽաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք Այն մասին, թե ինչ իրական հետևանքներ կարող են ունենալ հայտնի սուբյեկտի կողմից կատարվող բռնության կոչերը․ Ավետիք ՉալաբյանՎարչախումբը անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումներիԼարված իրավիճակ Գյումրիում․ ուժայինները մտել են Մարտուն Գրիգորյանի տունՍահմանադրությունը չի կարող մեկնաբանել Իլհամ Ալիևը, դա Սահմանադրական դատարանի գործն է․ Էդմոն Մարուքյան2-ամյա երեխան շնչահեղձ է եղել ծամոնի պատճառովԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջՍամվել Կարապետյանը խոստանում է «ուժեղ խաղաղություն» և իշխանափոխությունից հետո անվտանգ սեպտեմբերներԱԱԾ-ն ձերբակալում է Անդրանիկ Թևանյանին Սպերցյանը չունի միայն մեկ աչքի ընկնող որակ․ Յուրա Մովսիսյան Մանուկների համար աղոթք Ուժեղ Աշտարակ, Ուժեղ Հայաստան․ Նարեկ Կարապետյան Ես չեմ ուզում խաբել մեր ժողովրդին․ մենք ամեն ինչ բացել ենք ժողովրդի առաջ․ Սամվել ԿարապետյանԸնտրատեղամասեր չգնալը նշանակում է Հայաստան բերել 300,000 ադրբեջանցի Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետըՈւժեղ Հայաստան դաշինքը Աշտարակում է «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Աշտարակում Իշխանությունը իրեն ռետինե խողովակի տեղ է դրել. Ռուսաստանին էլ մեր ծաղիկն էլ պետք չի Առանց ՀՀ քարտեզի ճանաչման սահմանազատումը հանցանք է․ Էդմոն Մարուքյան«Համահայկական ճակատ»-ի Ժողովրդական աշխարհազորի անդամ, ԶՈւ պահեստազորի սպա Արթուր Հովհաննիսյանի կոչը` մարտական ընկերներինՌոբերտ Ամստեդամը՝ իր ու Էփշտեյնի իբր կապի վերաբերյալ ՔՊ-ականների «բացահայտման» մասին Ուժեղ Աշտարակ․ Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Թևանյանի դեմ կարված գործի վերաբերյալ Հունիսի 7-ին, մասնակցեք ընտրություններին, որ վերջ տանք նվաստացմանը․ Արամ ՎարդևանյանԻնչ խնդիրների ենք մենք հանգում, լսում ենք Ադրբեջանից եւ Google քարտեզներից. ՄարուքյանԱյս իշխանությունն ունի սուտ խոսելու վարպետություն․ Սամվել ԿարապետյանՀԾԿՀ-ն՝ գազի սակագնի բարձրացման մասին Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտումՊրեմիերա․ Միհրան Ծառուկյան՝ «Վերջին զանգ» Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի Ռուսաստանի միջուկային զորավարժությունները Եվրոպային ուղղված ազդանշան են․ NZZ Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր Սոլարոնը Հայաստանում արևային վահանակներ և BIPV արևային լուծումներ արտադրող առաջին ընկերությունն է Հունաստանը պահանջել է, որ Ուկրաինան ներողություն խնդրի ծովային դրոնների միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը ԲյուրականումԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ` ուղիղՄասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան Արտակարգ դեպք՝ Դիլիջանում. հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդու «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ (տեսանյութ) Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ. Արտակ ԶաքարյանՈ՛չ նախկիններին, ո՛չ կզողներին․ Արշակ ԿարապետյանՍահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման. Էդմոն Մարուքյան ՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Արագածավանը. Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը Թալինում. ուղիղՍահմանադրություն փոխելու հանրաքվեն չպետք է դրվի, Ալիեւի պահանջն է դա. Մարուքյան Գնում ենք բացարձակ հաղթանակի. ՀՃԿ անդամ, ԴՕԿ կուսակցության թեկնածու, պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր