Բանանով դիմակը կնպաստի մազերի արագ աճին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Բանանը հարուստ է A, B, C վիտամիններով և առողջության համար ունի բազում օգտակար հատկություններ։ Այս ամենով բանանը կարող է մեզ պարգևել նաև առողջ մազեր։ Մազերի համար նախատեսված այս դիմակը կսնուցի մազերը և մազարմատները, կվերականգնի մազերի փայլը, կվերականգնի վնասված մազերը։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղարիչներն են՝
• 1 հասած բանան
• 1 թեյի գդալ մեղր
• 2 թեյի գդալ ալոեի հյութ
• 1 ճաշի գդալ նուշի յուղ
• 1ճաշի գդալ գերչակի յուղ
• Մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ։
Բանանը լավ տրորել, որպեսզի դառնա կպչուն զանգված։ Այնուհետ ավելացնել մյուս բաղադրիչները և կրկին լավ խառնել։ Դիմակը քսել մազարմատներին և մազերին, պահել 1 ժամ և լվանալ գլուխը։ Այս դիմակը շաբաթը 1 անգամ կատարելու դեպքում կունենաք առողջ և գեղեցիկ մազեր։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



