Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բեռներով ավտոշարասյունը արդեն 16 օր է` անշարժ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում․ Վարդան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող, 22 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը արդեն 16 օր է` անշարժ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում:

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում ամփոփելով այս օրերի արձանագրումները, նշեց` այս օրերի ընթացքում Կոռնիձորի սահմանային հատված են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, և մասնավորապես, ՄԱԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչներ, որ ականատես են եղել` արդեն ութ ամիս արգելափակված Լաչինի միջանցքը փակ է, հումանիտար ուղեբեռը դրա հետևանքով հնարավոր չէ հասցնել Արցախի ժողովրդին:

Սարգսյանը նշեց` Կոռնիձորի այս հատված այցելել են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր ԶԼՄ ներկայացուիցիչներ, որ, գտնվելով ադրբեջանական ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետից տեսանելի հեռավորության վրա, սեփական աչքերով տեսել, հավաստիացել են, որ անցակետում որևէ շարժ չկա, այն որևէ մեկին չի սպասարկում:

«Չնայած միջազգային հանրության կողմից ընդհանուր ուշադրության և հետաքրքրության աճին, խորացող ճգնաժամի վերաբերյալ հնչող հայտարարություններին ու մտահոգությունեներին, լրատվամիջոցների հրապարակումներին, դեռ տարօրինակ կերպով ականատես ենք լինում ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ Լաչինի միջանցքը բաց է, սակայն այն որևէ աղերս չունի իրականության հետ»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` որևէ մեկի մոտ կասկած չկա, որ ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը բացառապես հումանիտար է, և Ադրբեջանի անհիմն շահարկումները, թեման քաղաքականացնելու փորձերը չեն կարող ստվեր գցել այս գործընթացի վրա:

«Հուսով եմ` այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը հնարավոր կլինի իրականացնել, և բարդագույն մարտահրավերների բախվող ԼՂ 120 000 բնակչության կարիքները հնարավոր կլինի ուղեբեռի միջոցով հոգալ»,- ասաց նա:

Բեռի փչանալու վտանգն օրեցօր ավելանում է, այս ուղղությամբ ինչ քայլեր են արվում: Այս հարցին Սարգսյանը պատասխանեց.

«Բեռնատարները, գոնե նրանք, որտեղ պիտանելիության և որոշակի ջերմաստիճանի պահպանման խնդիրներ ունեցող բեռներ են, հագեցած են համապատասխան սառեցման, հովացման համակարգերով: Տվյալ պարագայում, հաշվի առնելով, որ արդեն 16 օր է` բեռնատարներն անշարժ են, տեխնիկապես դրանք վերահսկելի պահելու առումով որոշակի բարդություններ առաջանում են: Ամեն դեպքում, մինչ այս պահը պարբերաբար հովացման համակարգերը միացվում են, և այդ խնդիրը առկա չէ»:

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են